Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մարտունաշեն)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Մարտունաշեն գյուղի կենտրոնում։

Սուրբ Աստվածածին
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՄարտունաշեն
ՏարածաշրջանՔաշաթաղ
Հոգևոր կարգավիճակՉի գործում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին ունի եռանավ, բազիլիկ հորինվածք։ Երկթեք ծածկի տակ առնված թաղակիր կամարները պահում են 3 զույգ սյուներն ու որմնասյուները։ Արևելքում կիսաբոլորակ խորանի երկու կողմերում։ Լուսավորությունն իրականացված է 10 լուսամուտների միջոցով (4-ը՝ բացված հարավային, 3-ը՝ արևելյան, 2-ը՝ հյուսիսային և 1-ը՝ արևմտյան ճակատից)։ Մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Եկեղեցին կառուցված է կոփածո քարով, կրաշաղախով։ Անկյունաքարերը և կառուցողական առավել պատասխանատու հատվածները շարված են սրբատաշ քարերով։

Եկեղեցին նորոգվել է 1892 թվականին։ Այս վերանորոգման մասին կա պահպանված արձանագրություններ փորագրված եկեղեցու արևմտյան ճակատին՝ մուտքի բարավորին, քիվից ներքև զետեղված քարին և հարավային ճակատից բացված լուսամուտների սրբատաշ գլխաքարերին։

1899 թվականին ընթացող վերանորգման աշխատանքներն անավարտ են մնացել նյութական միջոցների սղության պատճառով։

1917 թվականին գյուղի հասարակությունը կրկին ձեռնամուխ է եղել նորոգել եկեղեցին, որի համար նախատեսված ծախսը կազմել է 1270 ռուբլի։

Իշխանությունների կողմից եկեղեցին փակվել է 1928 թվականին։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 380-383։
  2. Լալայան Ե., Գանձակի գաւառ, էջ 333։
  3. Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 253։