Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ղուկասավան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին Եկեղեցի (Ղուկասավան)[2],Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Արարատի մարզի Մասիսի շրջանի Ղուկասավան գյուղում, կառուցվել է 18-րդ դարում։ Եկեղեցին եռանավ բազիլիկ է, ներկայումս խոնարհված է և կիսավեր վիճակում։ Ըստ 1894 թվականի մի շարք վավերագրերի, եկեղեցուն սպառնացել է փլուզման վտանգը։ Ցավոք սրտի 19-րդ դարի վերջում եկեղեցին վերջնականապես փլուզվել է։

Սուրբ Աստվածածին Եկեղեցի (Ղուկասավան)
Եկեղեցի Սբ. Աստվածածին, Ղուկասավան (2).jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՂուկասավան[1]
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկիսավեր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Հիմնադրված18-րդ դար

ՊեղումներԽմբագրել

2018 թվականին սկսվել է հետախուզական պեղումներ[3]։ Հնագիտական խմբի մեջ ընդգրկված են նաև մասիսցիներ, խմբի ղեկավարն է հնագետ Լևոն Մկրտչյանը։ Աշխատանքների արդյունքում ուրվագծվել են եկեղեցու հատակագիծը, հարավային ավանդատունը, հայտնաբերվել են եկեղեցական արարողությունների ժամանակ օգտագործվող պարագաներ։ Հետախուզական փուլին հաջորդելու է չափագրման և վերականգնման փուլը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Սուրբ Մարիամ Աստվածածին»։ ghukasavan.church։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-05-ին։ Վերցված է 2021-06-12 
  3. http://ararat.mtad.am/news/item/2019/01/15/Ararat723/