Սուրբ Աստվածածին եկեղեցի (Եդեսիա)

հայկական եկեղեցի Եդեսիայում

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Եդեսիա գյուղում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Եդեսիա գյուղում։ Համակարգում է գյուղում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Հանդիսանում է ժամանակակից երկրամասի առաջին հայկական եկեղեցին, որը պահպանվել է խորհրդային իշխանության տարիներին[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵդեսիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀարավային Ռուսաստանի թեմ
Հիմնական ամսաթվերը1914
Հիմնադրված1914
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն

խմբագրել

Եդեսիա գյուղի տարածքում հայերը հաստատվել են 1791 թվականին Հարավային Դաղստանի Խաչմաս և Քիլվար գյուղերից գաղթած հայերը: Նրանք ինքը գյուղ են հիմնում Ղզլարի և Գեորգիևսկի միջև, որոնցից հայկական շունչը պահպանում է Եդեսիան[2]։ Գյուղի հիմնադրման տարի է համարվում 1799 թվականը՝ գեներալ Զուբովի կողմից Դերբենդի գրավումից երկու տարի անց[3]։

1830 թվականին գյուղում կառուցվել է սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կից վարժարանով, իսկ 1884 թվականին՝ երկրորդ դպրոցը: 1865 թվականին հրատարակված «Ռուսական կայսրության աշխարհագրական վիճակագրական բառարանի» (ռուս.՝ Гeогpaфичeско-cтaтиcтичecкий cлoваpь Рoccийcкой Импepии)՝ գյուղին նվիրված հոդվածում հիշատակվում է այնտեղ գտնվող հայկական եկեղեցի[4]: 1913 թվականին Եդեսիայում ապրում էր մոտ 4500 հայ. նրանց միջոցներով 1914 թվականին կառուցվել է նոր՝ ներկայիս եկեղեցին, որը դարձյալ կոչվել է սուրբ Աստվածածին[5][6]։

1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Եդեսիայում բնակվել է 3275, իսկ 2000 թվականին՝ 3650 հայ: Գործում են հայկական 2 միջնակարգ և 1 ութամյա դպրոցներ, պրոֆտեխուսումնարան, գրադարան, մշակույթի տուն և այլն:

Ճարտարապետություն

խմբագրել

Եկեղեցին քարաշեն է, կենտրոնագմբեթ ուղղանկյունանիստ կառույց, ունի զանգակատուն։ Կառուցվել է հայկական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ։ Հաշվի առնելով տարածքի մեծությունը՝ խորհրդային տարիներին այն գործածվել է որպես ցորենի պահեստ, իսկ գերմանական օկուպացիայի տարիներին այն եղել է հիվանդանոց։

Եկեղեցուն կից գործել է դպրոց, ինչը հատուկ էր Ղզլարի և Աստրախանի թեմի հայկական համայնքներին՝ Մոզդոկին, Ղզլարին, Գեորգիևսկին[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Эдиссия. Церковь и приходская школа». https://argostav.narod.ru. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Եդեսիա. կորուսյալ աշխարհի վերադարձը». https://aravot.am. Դեկտեմբերի 23, 2009. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Едессия: армянское село Ставропольского края». https://armmuseum.ru. Հոկտեմբերի 30, 2018. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. П.Семенов Дербент (Касаева яма, Эдессия) // Гeогpaфичeско-cтaтиcтичecкий cлoваpь Рoccийcкой Импepии. Том II. — Санкт-Петербург, 1865. — С. 27.
  5. Григор Григорян, Рафаэль Григорян (Հոկտեմբերի 1, 2014). «Армянской церкви в Эдиссии – 100 лет». https://noev-kovcheg.ru (ռուսերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  6. «Էդիսիա գյուղում նշել են Ստավրոպոլի հնագույն հայկական եկեղեցու 110-ամյակը». https://alphanews.am. Սեպտեմբերի 21, 2024. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  7. «Церковь и школа в селе Эдиссия». https://armeniansite.ru (ռուսերեն). 1998. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։