Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ամասիա)

եկեղեցի Ամասիա քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանած եկեղեցի պատմական Պոնտոսում, Սեբաստիայի վիլայեթի Ամասիայի գավառի կենտրոն Ամասիա քաղաքում, հայաբնակ Սավայիտ թաղում[1]։ Ներկայումս գտնվում է Թուրքիայի Հանրապետության Ամասիայի մարզի համանուն կենտրոնում[2][3]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակկորսված եկեղեցի և կրոնական կառույց
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱմասիայի մարզ
Ժառանգության կարգավիճականհայտ

Տոնակատարություններ խմբագրել

Ծնունդ խմբագրել

Այս տոնը ամասիացիները կոչում էին նաև՝ Պզտիկ Զատիկ։ Տոնակատարությունը Ամասիայում կատարվում էր ամեն տարվա հին տոմարով հունվարի 6-ին և տևում էր 3 օր։ Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում կատարվում էր խթման արարողություն, որին ներկա էր լինում ժողովուրդը։ Այդ պահից սկսած վերջացած էր համարվում ծննդյան ծոմապահությունը։ Առավոտյան, նոր հագուստներ հագած, մարդիկ շտապում էին հասնել եկեղեցի և պատարագի ավարտից հետո, շնորհավորում էին միմյանց՝ «Շնորհաւոր Ծնունդ, Մկրտութիւն եւ Նոր Տարի» մաղթանքներով[1]։

Սուրբ Աստվածածին խմբագրել

Յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ին մոտակա կիրակի օրը Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվում էր Սուրբ Աստվածածնի օրը։ Հայերը հավաքվում էին եկեղեցու մեջ, իսկ գրեթե նույնքան ժողովուրդ էլ եկեղեցու գերեզմանատնից էին հետևում ժամերգությանը։ Եկեղեցական արարողությունից հետո կատարվում էր խաղողօրհնեք և մատաղօրհնեք։ Խաղողն ու մատաղը բերում էին հավատացյալ հայերը։ Այնուհետև օրհնված պտուղը բաժանվում էր ժողովրդի մեջ։ Այս ավանդությունը ստիպում էր շատերին խաղողի պահք պահել և մինչև խախողօրհնեք այն չուտել[1][4]։

Ամասիայի մյուս՝ Սուրբ Հակոբ և Սուրբ Նիկողոս եկեղեցիներում էլ էր կատարվում խաղողօրհնեք և մատաղօրհնեք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ամասիա – Տօներ
  2. «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 57․
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 210 — 1008 էջ։
  4. «Յուշամատեան Պոնտական Ամասիոյ», Գաբրիէլ Յ. Սիմոնեան, Վենետիկ, Ս. Ղազար, 1966, էջ 905-907․