Ամասիայի գավառ
Ամասիա, գավառ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Կենտրոնը Ամասիա քաղաքն էր[1]։
Գավառ | |
---|---|
Ամասիա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Ամասիացի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն խմբագրել
Գավառի հողերը բերրի էր, ուներ առատ ջուր և փարթամ բուսականություն[1]։
Պատմություն խմբագրել
Ըստ Յոհաննես Լեփսիուսի տեղի բոլոր հայերը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ սպանվել են թուրքերի ձեռքով[1]։
Բնակչություն խմբագրել
Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գավառն ուներ 61580 բնակիչ, որից 28500 բնակիչը հայեր էին[1]։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունը, շերամապահությունը և երկրագործությունն էր։ Մշակում էին կանեփ, հաշիշ, ցորեն, մրգատու ծառատեսակներ[1]։
Օգտակար հանածոներ խմբագրել
Գավառի տարածքում կան բուժիչ աղբյուրներ և հանքային հանածոներ[1]։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Մինչև 1915 թվականը Ամասիայի գավառում կար 1 վանք (ըստ ենթադրության՝ Սուրբ Կարապետ անվամբ) և 25 եկեղեցի[1]։ Ամասիա քաղաքի եկեղեցիներն էին՝ Սուրբ Աստվածածինը, Սուրբ Նիկողոսը (1218) և Սուրբ Հակոբը (1255)[2]։
Կրթություն խմբագրել
Եկեղեցիների մեծ մասին կից գործում էին վարժարաններ[1]։
Վարչական բաժանում խմբագրել
Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գավառն ուներ 1200 բնակավայր[1]։
Աղբյուրներ խմբագրել
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 208 — 1008 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 210 — 1008 էջ։