Սուրբ Առաքելոց եկեղեցի (Վան)

եկեղեցական համալիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Առաքելոց եկեղեցի


Սուրբ Առաքելոց եկեղեցի (նաև՝ Սուրբ Առաքյալ եկեղեցի, Սուրբ Առաքելոց վանք[1]), Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող, միմյանց կից երկու եկեղեցիներ Վան քաղաքում[2], Քաղաքամեջ թաղամասի գլխավոր հրապարակի հյուսիսային կողմում[1]։ Եկեղեցիները կոչվում էին՝ Սուրբ Պողոս և Սուրբ Պետրոս, որոնք առանձնացված էին իրարից միայն միջնապատով։ Այդ պատճառով վանեցիներն այդ եկեղեցիները սովորաբար անվանել են՝ «ժամը ժամի վրայ» կամ «ջուխտակ ժամը ժեռ քարի վրայ» և «Առաքելոց վանք»[1]։

Սուրբ Առաքելոց եկեղեցի (Վան)

Վանի Քաղաքամեջ թաղամասը․ Ամենաձախ կողմում Սուրբ Առաքելոց եկեղեցու ավերակներն են։

ՏեղադրությունՎան, Տոսպ, Վասպուրական
ԱշխարհՎասպուրական
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակավերակ
Ճարտարապ. ոճՀայկական

Պատմություն խմբագրել

Եկեղեցիների վրա առկա են Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագիր արձանագրություններ։ Եկեղեցական համալիրի մասին թվագրական վաղագույն հիշատակությունը պահպանվել է Սուրբ Պողոս եկեղեցու հարավային պատի մեջ ագուցված խաչքարի վրա՝ 960 թվական (հայկական թվականության 409 թվական)։ Եկեղեցիների մասին ձեռագրային առաջին հիշատակությունը 14-րդ դարից է[3]։ 19-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով եկեղեցիները ավերվել են։ 1850-ական թվականներին եկեղեցիներին ենթարկվում էր 197 տուն՝ 1127 անձով[2]։ 1913 թվականի դրությամբ միայն Սուրբ Պողոս եկեղեցին է վերականգնված եղել[4]։ Սուրբ Պետրոս եկեղեցին, նյութական միջոցների բացակայության պատճառով մնացել է կիսավեր[1]։ Եկեղեցիները եղել է գրչության կենտրոն։ Երբեմն հիշատակվել է իբրև վանք[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 ««Վան քաղաքի պատմաճարտարապետական ժառանգությունը», [[Դավիթ Քերթմենջյան]], 2012, էջ 25-26․» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 322 — 1008 էջ։
  3. «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Վան, 1915, էջ 15-16․
  4. «Kirchen und Moscheen in Armenien und Kurdistan», Walter Bachmann, Wien. 1913, էջ 6-9․