Սուվորովի փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուվորովի փողոց (այլ կիրառումներ)

Սուվորովի փողոց (ռուս.՝ Улица Суворова), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանում։ Անվանվել է ռուս զորավար և ռազմական տեսաբան, ռուսական ռազմարվեստի հիմնադիրներից մեկի՝ գեներալիսիմուս Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի (1730-1800) պատվին։ Սկիզբ է առնում Գազետնի նրբանցքից և ավարտվում Նախիջևանի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 1800 մետր է։

Սուվորովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն1800 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սուվորով
Փոստային ինդեքս344002, 344006, 344022
Սուվորովի կիսանդրին

Նկարագրություն խմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Սուվորովի փողոցը սկսվում է Գազետնի նրբանցքից, հատում Վորոշիլովի, Սոկոլովի, Չեխովի պողոտաները, Ունիվերսիտետսկի նրբանցքը, Կիրովի պողոտան, Ժուրավլյովի, Կրեպոստնոյ նրբանցքները և ավարտվում Նախիջևանի նրբանցքի հետ հատումով։ Զուգահեռ է Բոլշայա Սադովայա փողոցին։ Երկարությունը 1800 մետր է։ Փողոցում կա համարակալված 119 շինություն։

Սուվորովի փողոցի փոստային դասիչներն են՝ 344002, 344006, 344022։

Փողոցն անվանվել է ռուս զորավար և ռազմական տեսաբան, ռուսական ռազմարվեստի հիմնադիրներից մեկի՝ գեներալիսիմուս, Ռիմնիկյան կոմս, Իտալիական իշխան Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի (1730-1800) պատվին։ Սուվորովը պատմության մեջ մտել է որպես տաղանդավոր զորավար (մղել է 60-ից ավելի հաղթական ճակատամարտ) և ռազմական մտածող։ Եղել է 18-րդ դարի ամենակրթված ռազմական գործիչներից[1]։

Սուվորովի փողոցի և Ունիվերսիտետսկի նրբանցքի խաչմերուկում 1999 թվականին տեղադրվել է զորավարի կիսանդրին, որի հեղինակն է ՌԴ վաստակավոր նկարիչ Ա. Սկնարինը[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11, էջ 200». Վերցված է 2019 Մայիսի 2-ին.
  2. «Памятник Александру Васильевичу Суворову в г. Ростове-на-Дону».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել