Կիրովի պողոտա (Դոնի Ռոստով)

Կիրովի պողոտա (ռուս.՝ Кировский проспект), պողոտա Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում` 42 հայտնի շենքերով, Անտեննայա և Վոլոս քաղաքի անվան փողոցների հարևանությամբ[1]։

Կիրովի պողոտա
ռուս.՝ Кировский проспект
Գլուխովսկու բաղնիքի շենքը, Կիրովի պողոտա, 42
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն1,18 կմ
Նախկին անվանումԲոգատյանովսկի նրբանցք
Անվանվել էՍերգեյ Կիրով

Պատմություն խմբագրել

Մինչև հեղափոխությունը Կիրովի պողոտան կոչվել է Բոգատյանովսկի նրբանցք[2]։ Անվանումը կապված է եղել համեղ մաքուր ջրի Բոգատյանովսկի (Բոգատի՝ Հարուստ) աղբյուրի հետ։

Նրբանցքը կառուցապատվում էր։ Այնտեղ հայտնվեցին հրեական հիվանդանոց, երշիկի և այլ գործարաններ, արհեստանոցներ։ 1904 թվականին Բոգատյանովսկի նրբանցք և Նիկոլսկի փողոցի (այժմ` Սոցիալիստիչեսկայա) անկյունում ավարտվեց առևտրային ուսումնարանի շինարարությունը, որը կառուցվել էր Դոնի Ռոստովի առևտրականության գումարներով։

Տրամվայի դեպոյի հետնամասում եղել է մեծ գերեզմանոց, իսկ քիչ հեռու` պարապուտի հետևում` առջևում հսկայական հրապարակով ձիարշավարան։ Ձիարշավարանում 1910-1914 թվականներին կազմակերպվում էին սավառնակների թռիչքներ։ Այստեղ 1910 թվականին վթարի է ենթարկվել ռուս առաջին օդաչուներից մեկը` Սերգեյ Ուտոչկինը, թռիչքներ են կատարել Ադամ Գաբեր-Վլինսկին, Տիմոֆեյ Եֆիմովը, Ալեքսանդր Վասիլևը, Ալեքսանդր Կուզմինսկին։

Պոկրովսկի պուրակի տեղում այն տարիներին գտնվում էր Պոկրովսկի շուկայի հրապարակը։ Կառուցվում էր եկեղեցի, որը խորհրդային իշխանության տարիներին քանդվեց։

Խորհրդային տարիներին Բոգատյանովսկի նրբանցքը վերանվանվեց Կիրովի պողոտա։ 1939 թվականի ապրիլի 30-ին այստեղ բացվեց Սերգեյ Կիրովի հուշարձանը։ 1918 թվականի ապրիլին Սերգեյ Միրոնովիչ Կիրովը եղել էր Ռոստովում կայացած Դոնի հանրապետության Խորհուրդների առաջին համագումարի մասնակից։

Կիրովի հուշարձանն այժմ տեղափոխվել է Պուշկինի փողոցի և Կիրովի պողոտայի անկյուն։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Вера Волошинова. Ростов -на-Дону: Кировский проспект// газета «Молот». — 10.08.2012. №№ 111-112 — с. 6.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել