Սուվա Պլանինա[1] (Սերբական կիրիլիցա.Сува планина, նշանակությունը` «Չոր լեռ») լեռ Սերբիայի հարավ-արևելյան մասում։ Այն ընկած է Նիշկա Բանյայի հյուսիս-արևմուտքի և հարավ-արևելքում գտնվող Բաբուժնիցա քաղաքների միջև, լեռնաշղթան ճյուղավորված է հյուսիսում՝ դեպի Բելա Պալանկա։ Նախկինում այն կոչվում էր Կունովիցա[2]։

Սուվա Պլանինա
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրՍերբիա
Աշխարհագրական
տեղադրություն
43°10′49″N 22°10′34″ECoordinates: 43°10′49″N 22°10′34″E 
Բարձրությունը ծովի մակարդակից1810 մետր
Հարաբերական
բարձրություն
1,810 մ (5,940 ոտնաչափ)
Բարձրագույն գագաթQ2451288?

Լեռը Սերբիայում Նեանդերթալյան մարդու մնացորդների առաջին հայտնաբերման վայրն է, որն արձանագրվել է 2019 թվականի ապրիլին[3][4][5]։

Աշխարհագրությունը խմբագրել

Ամենաբարձր գագաթը Թրեմն է ("porch") 1810 մ բարձրությամբ, երկրորդ ամենաբարձր գագաթը Գոլեմո Ստրազիստեն է` 1714 մ, ինչպես նաև Լիտիկան ("cliff") 1683 մ բարձրությամբ լեռան հարավային մասում։

Անունը բխում է այն փաստից, որ ամբողջ լեռան վրա կան ընդամենը մի քանի աղբյուրներ։ Երկու խոշորագույններն են՝ Բոջանին Վոդեն (Սոկոլով Կամենի մոտ 860 մ բարձրության վրա) և Ռակոշ Ցեսման (լեռան Բելա Պալանկա կողմում)։

Վայրի բնություն խմբագրել

Դիվնա Գորիցա հատվածը հայտնի է վայրի ձիերով։ Նրանք նաև թափառում են դեպի լեռան մյուս բարձրադիր մասերը՝ 1600 մ բարձրության վրա[6]։

Մարդկության պատմություն խմբագրել

Փեստուրինա քարանձավը, որը ստացել է «Սերբական Ատապուերկա» մականունը, գտնվում է լեռան հյուսիսային լանջերին[7]։ 2006 թվականից ի վեր քարանձավը հնագիտական ուսումնասիրության է ենթարկվել և հայտնաբերվել են միջին և հին պալեոլիթյան դարաշրջանի նմուշներ[8]։ Փաստերը պատկանում են նեանդերթալյան մուստիերյան մշակույթին և թվագրվում են 102,000 մ.թ.ա. + 5,000-ից 39,000 մ.թ.ա. + 3000, ինչը Փեստուրինան դարձնում է նեանդերթալյան ամենաերկար վերաբնակեցված բնակավայրերից մեկը[9]։ 2019 թվականի ապրիլին հայտարարվեց, որ հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու մնացորդներ, ինչը նման իրերի հայտնաբերման է առաջին դեպքն էր Սերբիայում[3][4][5]։

Սինգիդունումը (այժմ՝ Բելգրադ) և Կոստանդնուպոլիսը (այժմ՝ Ստամբուլ) միացնող հռոմեական ռազմական ճանապարհի հետքերը դեռ տեսանելի են լեռան կողմից[10]։

Զբոսաշրջություն խմբագրել

Այս լեռան լանջերը հայտնի են դահուկասահքով։

Փետրվար ամսվա յուրաքանչյուր շաբաթվա վերջում` հանգստյան օրերին, տեղի է ունենում լեռնագնացության միջոցառում, Zimski uspon na Trem («Ձմեռային լեռնագնացություն Թրեմի վրա»), որը հավաքում է ավելի քան 600 լեռնագնաց Բալկանների բոլոր մասերից։ Այն նաև տարածաշրջանի ամենամեծ լեռնային ձմեռային իրադարձությունն է։ Այն սկսվել է 1997 թվականին և ներկայումս գտնվում է Նիշ քաղաքում գտնվող Ժելեզնիցար լեռնագնացության ակումբի կազմակերպման ներքո։

Պաշտպանություն խմբագրել

2010 թվականից սկսած, Սուվա Պլանինան անցնում է հայտարարագրման գործընթաց` որպես հատուկ բնության արգելոց[11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Galerija slika sa Suve planine - satelitski snimci. (սերբերեն), Suva Planina.com, Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին
  2. Jovan Đ Marković (1980). Regionalna geografija SFR Jugoslavije. Građevinska Knjiga. էջ 358. «Suva planina /1 808 m/, ranije Kunovica»
  3. 3,0 3,1 Predrag Radović, Joshua Lindal, Dušan Mihailović, Mirjana Roksandić (2019 թ․ հունիս). «The first Neanderthal specimen from Serbia: Maxillary first molar from the Late Pleistocene of Pešturina Cave». Journal of Human Evolution. էջեր 139–151. doi:10.1016/j.jhevol.2019.03.018. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 «Први налаз неандерталца из Србије» [First discovery of an Neanderthal in Serbia] (սերբերեն). University of Belgrade Faculty of Philosophy. 2019 թ․ ապրիլի 18.
  5. 5,0 5,1 University of Belgrade Faculty of Philosophy (2019 թ․ ապրիլի 18). «Prvi Neandertalac u Srbiji» [First Neanderthal man in Serbia] (սերբերեն). Vugl.rs. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  6. Olivera Popović (2018 թ․ մարտի 18). «Divlji konji na Divnoj gorici» [Wild horses on Divna Gorica]. Politika-Magazin, No. 1068 (սերբերեն). էջ 23.
  7. Toma Todorović (2017 թ․ հուլիսի 24), «Bogatstvo za koje se malo zna» [Little known treasure], Politika (սերբերեն), էջ 14
  8. Dušan P. Mihailović, Stefan P. Milošević (2012). Istraživanja paleolitskog nalazišta Pešturina kod Niša [Exploration of the Paleolithic sites] (սերբերեն and անգլերեն). Journal of Serbian Archaeological Society.
  9. Dušan Mihailović (2014). Palaeolithic and Mesolithic Research in the Central Balkans. Serbian Archaeological Society. ISBN 978-86-913229-9-1.
  10. Завршава се планински пут до Ракоша, Narodne novine, 2013 թ․ օգոստոսի 13, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին, Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին
  11. Odluka o izradi prostornog plana područja posebne namene specijalnog rezervata prirode Suva planina, Official gazette of Republic of Serbia, 2010 թ․ հունիսի 10, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին, Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին