Սուսերամարտի ուսուցիչը (վեպ)

«Սուսերամարտի ուսուցիչը» (ֆր.՝ Mémoires d’un maître d’armes, ou dix huits mois à Saint-Pétersbourg[1]), բառացի թարգմանությունը՝ «Սուսերամարտի ուսուցչի գրառումները կամ 18 ամիս Սանկտ Պետերբուրգում»։ Ալեքսանդր Դյումայի առաջին վեպերից մեկն է, որը գրվել է 1840 թվականին[2]։

Սուսերամարտի ուսուցիչը
ֆր.՝ Mémoires d’un maître d’armes, ou dix huits mois à Saint-Pétersbourg
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային գրականություն
ԹեմաԴեկաբրիստների ապստամբություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1840
Նկարագրում էՌուսական կայսրություն և Սանկտ Պետերբուրգ
Հրատարակման տարեթիվ1840

Ստեղծման պատմություն

խմբագրել

Վեպը առաջին անգամ տպագրվել է 1840 թվականին միաժամանակ Ֆրանսիայում և Բելգիայում։ Հետագայում մի քանի անգամ լույս է տեսել ֆրանսերենով։ Դյուման օգտվել է Գրեզյեի «Գրառումները» վեպից, որն իր անունով գրվել է Ռուսաստան այցելության ժամանակ։ Հեղինակը օգտվել է նաև տարաբնույթ պատմական ակնարկներից. «Մեմուարներ» (1827)` կոմս Սեգյե, «Ակնարկ Պողոս I-ի մահվան մասին» (1825)` Շատոգիրին, «Ալեքսանդր I-ի պատմությունը » (1826)` Ս. Ռաբբե և «Զեկույց հանձնաժողովի հետաքննությունից» (1826

Սյուժե

խմբագրել

Վեպում պատմվում է Գրեզյեի Սանկտ Պետերբուրգ այցելության մասին[3][4]։ Այնտեղ Գրեզյեն սկսել է սուսերամարտի դասեր տալ։ Նրա բոլոր աշակերտները ապագա դեկաբրիստներ են։ Նրանցից մեկը կոմս Աննենկովն է՝ Գրեզյեի հին բարեկամներից մեկի՝ Լուիզայի ամուսինը։ Շուտով խռովություն է բարձրանում, որը ճնշվում է Նիկոլայ I-ի կողմից։ Բոլոր դեկաբրիստները արտաքսվում են Սիբիր, նրանց մեջ է լինում նաև կոմս Աննենկովը։ Հուսահատված Լուիզան որոշում է գնալ ամուսնու հետևից և կիսել նրա հետ բանտի տաժանակրությունը։ Գրեզյեն որոշում է օգնել նրան։

Վեպը Ռուսաստանում

խմբագրել

Ռուսաստանում վեպի հրատարակությունը արգելված է եղել Նիկոլայ I-ի կողմից։ Դա պայմանավորված էր դեկաբրիստների վերելքի հետ։ Իր մեմուարներում (նրան պատմել է իշխանուհի Տրուբեցկայան, կայսրուհու ընկերուհին) Դյուման դա հիշում է.

 

Նիկոլայը մտնում է սենյակ, որտեղ ես կարդում էի կայսրուհու համար գիրքը։ Ես արագ պահեցի այն։ Ցարը մոտեցավ և հարցրեց.

Դուք կարդո՞ւմ եք։

Այո՛, արքա։

Ցանկանո՞ւմ եք ասեմ, թե ինչ եք կարդում։

Կայսրուհին լռում էր։

Դուք Դյումայի «Սուսերամարտի ուսուցիչը» գիրքն եք կարդում։

Ինչպե՞ս իմացաք, արքա՛։

Հենց այդպե՛։ Ս։ Դժվար չէ հասկանալը։ Այն վերջին գիրքն է, որը ես արգելել եմ։'

 

Ցարական գրաքննությունը հատուկ հետևում էր Դյումայի վեպերին և արգելում էր Ռուսաստանում դրանց տպագրելը։ Սակայն, հակառակ դրան, գիրքը տարածվում էր Ռուսաստանում։ Եվ առաջին անգամ ռուսերենով Ռուսաստանում տպագրվեց 1925 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Dumas, Alexandre (2015 թ․ դեկտեմբերի 4). Le maître d'armes: Nouvelle édition augmentée. Arvensa Editions. էջեր 402–. ISBN 979-10-273-0208-6.
  2. Alexandre Dumas (2015 թ․ փետրվարի 14). The Fencing Master - Scholar's Choice Edition. BiblioLife. ISBN 978-1-297-00673-9.
  3. Graham H. Roberts (2011 թ․ հունվարի 18). Other Voices: Three Centuries of Cultural Dialogue between Russia and Western Europe. Cambridge Scholars Publishing. էջեր 13–. ISBN 978-1-4438-2790-4.
  4. Alexandre Dumas (2013 թ․ նոյեմբերի 17). Delphi Works of Alexandre Dumas (Illustrated). Delphi Classics. էջեր 585–. ISBN 978-1-908909-48-0.

Արտաքին հղում

խմբագրել