Սուսաննա Վալերիի Չախոյան (մայիսի 14, 1974(1974-05-14), Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2009)[1]։

Սուսաննա Չախոյան
Ծնվել էմայիսի 14, 1974(1974-05-14) (49 տարեկան)
Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ
Երգչաձայնսոպրանո
ԿրթությունՈւկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Ուկրաինայի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Սուսաննա Չախոյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 14-ին Ուկրաինայի Բելայա Ցերկով քաղաքում։ Սովորել է Բելայա Ցերկովի Պ. Ստոլյարսկու անվան երաժշտական դպրոցում։ 1997 թվականին ավարտել է Օդեսայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (Լ. Գինզբուրգի դասարան), 2000 թվականին՝ Կիևի կոնսերվատորիայի երգեցողության բաժինը (2000, Ե. Միրոշնիչենկոյի դասարան)[2][3]։ Կատարելագործվել է Ֆրանսիայում (դաշնամուր) և Գերմանիայում (երգեցողություն)։

1999 թվականին դարձել է Ուկրաինայի ազգային օպերային թատրոնի մեներգչուհի. դերերգերից են՝ Ջիլդա, Վիոլետտա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո», «Տիավիատա»), Լյուչիա (Գ. Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Ջուլիետ (Շ. Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ»), Մյուզետտա (Ջ. Պուչչինիի «Բոհեմ») և այլն։

Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և «Դումկա» երգչախմբի հետ համերգներով ելույթներ է ունեցել Իտալիայում, շրջագայել նաև Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ավստրիայում և այլուր։ Հանդես է գալիս նաև ուկրաինական ժողովրդական գործիքների անսամբլի հետ. երգացանկում՝ ուկրաինական, հայկական («Ծիծեռնակ» և այլն) ժողովրդական երգեր։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է ավստրիացի գործարար Ալֆրեդ Պրաուստի հետ։ Ունեն մեկ որդի՝ Դանիելը[4][5]։

Մրցանակներ խմբագրել

  • 2000 – Մեներգիչների 5-րդ միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (Բուդապեշտ),
  • 2004 – «Բելվեդեր» միջազգային մրցույթի դափնեկիր (Ավստրիա),
  • 2008 – «Չիտտա դի Ալկամո» միջազգային մրցույթի հատուկ մրցանակ և Վերդիի ստեղծագործությունների լավագույն կատարման համար երկրորդ մրցանակ (Իտալիա)[2][6],
  • 2002 – Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента України №175/2009 від 20.03.2009 «Про відзначення державними нагородами України діячів театрального мистецтва»». Արխիվացված է օրիգինալից 19 лютого 2018-ին. Վերցված է 27 вересня 2016-ին.
  2. 2,0 2,1 Сусанна Чахоян — Творча біографія Արխիվացված 2016-10-12 Wayback Machine // Music-review Ukraine.
  3. Чахоян Сусанна Արխիվացված 2016-10-01 Wayback Machine — Національна опера України.
  4. Сусанна Чахоян: первая семейная фотосессия Արխիվացված 2016-10-02 Wayback Machine // Viva.ua, 2011.
  5. Сусанна Чахоян та Альфред Прауст Արխիվացված 2016-10-13 Wayback Machine // Пристрасті на паркеті, 17.02.2014.
  6. Біографія Արխիվացված 2016-10-02 Wayback Machine — Сусанна Чахоян.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։