Սուսաննա Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուսաննա Հովհաննեսի Շահինյան (մայիսի 23, 1951, Գեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի։
Սուսաննա Հովհաննեսի Շահինյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Գեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց և Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | հաղորդավար |
Կենսագրություն
խմբագրելՍուսաննա Շահինյանը ծնվել է 1951 թվականի մայիսի 23-ին՝ Հայաստանի Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում[1]։ 3 տարեկան հասակից բնակվում է Երևանում, որտեղ ավարտել է Շ. Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը։ 1968-1974 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Իրանի պատմություն բաժնում։ 1972 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար[2][3]։
Վարել է բազմաթիվ մանկական, երաժշտական, լրատվական, հասարակական հաղորդումներ՝ «Համայնապատկեր», «Լրաբեր», «Երաժշտական հանդիպումներ», «Շնորհալիները», «Երաժշտական փոստարկղ» և այլն[4]։ Հայկական հեռուստաընկերության ծրագրերը ներկայացրել է ԽՍՀՄ տարբեր երկրներում։ Եղել է բազմաթիվ տոնական, պետական, հոբելյանական երեկոների հանդիսավար։ 1993-2004 թվականներին բնակվել է Հոլանդիայում, որտեղ ավարտել է հոլանդերենի բարձրագույն քոլեջը, այնուհետև սովորել է տեղի Ֆիլմերի և հեռուստատեսության ակադեմիայում։ Ղեկավարել է Դորդրեխտ քաղաքի «Անի» հայկական համայնքի գեղարվեստական բաժինը և եղել է Ամստերդամի «Աբովյան» մշակութային կենտրոնի գլխավոր համակարգողը ու փոխտնօրենը։ Մոտ 5 տարի աշխատել է որպես հոլանդերեն, հայերեն, ռուսերեն լեզուների պետական երդվյալ թարգմանիչ։ 2004 թվականից վերադարձել է Երևան և Հայաստանի հանրային հեռուստաըներության հրավերով շարունակել աշխատանքը[5]։ Վարում է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը[6]։ 2011 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2012 թվականին՝ Հայաստանի սփյուռքի նախարարության ոսկե մեդալի՝ մայրենի լեզվի մաքրությունը պահպանելու համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Սուսաննա Շահինյան». zarkfoundation.com.
- ↑ «https://twitter.com/armpublictv/status/1065562855506882565». Twitter (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Հանրային ռադիոյի աստղային ճեմուղում նոր անուն է հայտնվել՝ Սուսաննա Շահինյան». lurer.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Հանրային ռադիոյի աստղային ճեմուղում նոր անուն է հայտնվել՝ Սուսաննա Շահինյան». asekose.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Երաժշտական փոստարկղ». www.1tv.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.