«Սուպեր Մայք» (անգլ.՝ Magic Mike), Սթիվեն Սոդերբերգի ֆիլմը։ Գլխավոր դերերում Չենինգ Թաթումը, Ալեքս Պետիֆերը, Մեթ Բոմերը, Ջո Մանգանելոն։ Ֆիլմը մասամբ հիմնված է իրական դեպքերի հիման վրա Չենինգ Թաթումի կյանքից, ով 19 տարեկանում մերկապարող էր աշխատում Տամպայում, Ֆլորիդայում՝ գումար վաստակելու համար[13]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսի 28-ին։

Սուպեր Մայք
անգլ.՝ Magic Mike
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, կինոկատակերգություն, sexploitation film? և մելոդրամա
Թվականօգոստոսի 16, 2012[1], օգոստոսի 9, 2012[2], 2012, հունիսի 29, 2012[3] և հուլիսի 11, 2012[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սոդերբերգ[4][5][6][…]
ՊրոդյուսերՌիդ Քերոլին և Չաննինգ Տատում
Սցենարի հեղինակՌիդ Քերոլին
ԴերակատարներՉաննինգ Տատում[7][4][6][…], Ալեքս Փեթիֆեր[7][6][8][…], Քոդի Հորն[9][10], Մեթ Բոմմեր[4][6][9][…], Օլիվիա Մանն[7][9][10], Ջո Մանգանելո[8][9][11][…], Մեթյու Մակքոնահի[7][4][6][…], Ադամ Ռոդրիգես[10], Քևին Նեշ[6][9][10], Ռայլի Քիո[6][9][10], Ուենդի ՄակԼենդոն Քովի[7], Բեթսի Բրանդթ[9][10], Ռիդ Քերոլին[9], Camryn Grimes?[9][10], Միշել Քլունի[9][10], Mircea Monroe?[9][10], Ջերարդ Կեյտլին[10], Գաբրիել Իգլեսիաս[10] և Michael Roark?[10]
ՕպերատորՍթիվեն Սոդերբերգ
ՄոնտաժՍթիվեն Սոդերբերգ
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրԼոս Անջելես և Ֆլորիդա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն111 րոպե
Բյուջե7 000 000 $[12]
Շահույթ167 282 206 $[12] և 113 781 613 $[12]
ՀաջորդMagic Mike XXL?
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Սուպեր Մայք անունով փորձառու մերկապարողը աշխատում է «Xquisite» ակումբում, որը պատկանում է երբեմնի հայտնի մերկապարող Դալլասին։ Բացի աշխատանքից, նա կյանքի դասեր է տալիս Մանուկ մականանունով սկսնակ մերկապարող Ադամին[14]։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2010 թվականին, հարցազրույց տալով ավստրալիական «The Sydney Morning Herald» թերթին, Թաթումն ասել է, որ կցանկանար ֆիլմ նկարահանել տղամարդկանց մերկապարում իր աշխատանքային փորձի մասին։ Ռեժիսորի դերում նա ցանկացել է տեսնել «Բրոնսոն» ֆիլմի հեղինակ Նիկոլաս Ռեֆնային[13]։ Սակայն ֆիլմի ռեժիսոր է դարձել Սթիվեն Սոդերբերգը։ 2011 թվականի ապրիլին հայտարարվել է նախագիծի մեկնարկի մասին[15]։ Այն բանից հետո, երբ Սոդերբերգը գլխավոր դերերում հաստատել է Թաթումին և Պետիֆերին, ստիպված է եղել փոփոխել սցենարը[14]։ Ֆիլմը նկարահանվել է երկու ամսվա ընթացքում Տամպա քաղաքում՝ Թաթումի և Սոդերբերգի անձնական միջոցներով[16][17]։

Առաջին պաշտոնական թրեյլերը թողարկվել է 2012 թվականի ապրիլի 18-ին և մեծ ոգևորությամբ է ընդունվել[18] «GeekScholars Movie News» կայքը 5 հնարավորից գնահատել է 5+[19]:

Քննադատների կարծիքներ խմբագրել

Վարձույթի առաջին իսկ օրը Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 80%, ինչը հիմնված է 205 քննադատների գրախոսությունների վրա՝ 10-ից 6․9 միջին գնահատականով[20]։

Metacritic կայքում ֆիլմը ունի 72 միավոր 38 ակնարկների հիման վրա[21]։

The Hollywood Reporter ամսագիրը ֆիլմն անվանել է «Տղամարդու գեղեցկության նմուշ՝ սրտով ու մկաններով»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/magic-mike
  5. http://www.imdb.com/title/tt1915581/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.bbfc.co.uk/releases/magic-mike-2012-0
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.metacritic.com/movie/magic-mike
  8. 8,0 8,1 http://www.adorocinema.com/filmes/filme-193339/
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 http://www.imdb.com/title/tt1915581/fullcredits
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=193339.html
  12. 12,0 12,1 12,2 Box Office Mojo — 1999.
  13. 13,0 13,1 «Channing Tatum's stripper past». The Sydney Morning Herald. 2010 թ․ հունվարի 18.
  14. 14,0 14,1 Kroll, Justin Cody Horn likes 'Magic Mike'(անգլ.) // Variety : magazine.
  15. McNary, Dave Soderbergh, Tatum eye stripper pic(անգլ.) // Variety : magazine.
  16. Kirkland, Bruce (2012 թ․ հունվարի 18). «Tatum remembers stripper past». Toronto Sun. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  17. «Steven Soderbergh's Stripper Movie 'Magic Mike' Gyrating Toward Warner Bros?». Deadline. 2011 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  18. Adam Chitwood (April 18, 2012). «First Trailer and Poster for MAGIC MIKE Starring Channing Tatum and Matthew McConaughey as Male Strippers». collider.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է April 23, 2012-ին.
  19. Staff (April 23, 2012). «GeekScholars Movie News Episode 036». geekscholars.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է April 23, 2012-ին.
  20. «Magic Mike (2012)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  21. «Magic Mike». Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել