«ՍուպերԲոբրովները» (ռուս.՝ СуперБобровы), «Фильмы навсегда» ՍՊԸ-ի պատվերով, «КЕЙСТОУН ПРОДАКШН ГРУП» ՍՊԸ-ի կողմից «ВБД Груп» ընկերության մասնակցությամբ նկարահանված սուպերհերոսական կինոկատակերգություն[1]։

Սուպեր Բոբրովները
ռուս.՝ Супербобровы
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն, ֆիլմ կողոպուտի մասին, ֆիլմ սուպերհերոսների մասին և միստիկ ֆիլմ
Թվական2016
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմիտրի Դյաչենկո
ՊրոդյուսերՎիտալի Շլյապպո, Ալեքսեյ Տրոցյուկ, Դմիտրի Դյաչենկո և Ալեքսանդր Կուշաև
Սցենարի հեղինակՄիխայիլ Մեստեցկի և Վիտալի Շլյապպո
ԴերակատարներՊավել Դերևյանկո և Օքսանա Ակինշինա
Տևողություն95 րոպե
ՀաջորդSuperfamily. Avengers?
Պաշտոնական կայքէջ

Ռուսաստանի Դաշնության կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի մարտի 17-ին։ СТС ալիքով պրեմիերան կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 13-ին[2]։ Ֆիլմի կարգախոսն է․ «Միասին մենք ուժեղ ենք»։

Սցենար խմբագրել

Օլեգը խորտակում է մաքսանենգ ճանապարհով ձեռքբերված ձկնկիթով ծանրաբեռնված կատերը և ստիպված է լինում փոխհատուցել վնասը, հակառակ դեպքում նրան սպառնում են նրա օրգանները վաճառել Չինաստանում։ Նա ստիպված է լինում վարկ վերցնել այն բանկից, որտեղ աշխատում է իր հարսնացուն՝ Սվետան, բայց նրան մերժում են, քանի որ առանց այդ էլ նա բազմաթիվ չվճարված պարտքեր ուներ։ Նրանք գնում են Սվետայի հոր մոտ։ Վերջինս իր երգերով սկսում է ձանձրացնել Օլեգին։ Ավելի ուշ Բոբրովների տան վրա ընկնում է երկնաքար, որը նրանց տալիս է արտասովոր ունակություններ։ Այդ ժամանակ մահանում է պապիկը՝ Պավել Գրիգորևիչ Բոբրովը, բայց այնուհետև վերակենդանանում է և դառնում անմահ, Սվետայի հայրը՝ Բորիս Ալեքսեևիչ Բոբրովը, ստանում է տելեպորտացիայի ունակություն, որդին՝ Տոլիկը, ստանում է շներին հասկանալու ունակություն, իսկ նրա քույրեր Սաշան, Ռիտան և Սվետան համապատասխանաբար ստանում են գերբնական ուժ, թռչելու և անտեսանելի դառնալու ունակություն, իսկ Օլեգը հնարավորություն է ստանում մատներից ջուր արտանետելու։ Բայց այդ բոլոր կարողությունները չեն գործում, եթե ընտանիքի բոլոր անդամները և Օլեգը չեն գտնվում իրար մոտ։

Օլեգին օգնելու համար Բոբրովները որոշում են կողոպտել այն բանկը, որտեղ աշխատում է Սվետան։ Բացի դրանից, ընտանիքի անդամները նպատակ ունեն ի կատար ածել իրենց անհատական ցանկությունները․ Փոքրահասակ Սաշան ցանկանում է ժամադրության գնալ քրոջ փեսացուի հետ, Ռիտան՝ թատրոնում հանդես գալ թռիչքի համարով, Տոլիկը՝ ծառայել բանակում, ընտանիքից հեռու, իսկ պապիկը ցանկանում է վերջապես մահանալ։ Գերբնական կարողությունների տեր մարդիկ հաճախ մտափոխվում են և խանգարում մեկմեկու բոլոր առումներով։ Բանկի կողոպտման առաջին փորձն անհաջողության է մատնվում այն բանի պատճառով, որ անտեսանելի դարձած Սվետան երևում է լույսի տակ։ Դրանից հետո Ռիտան ցանկանում է հանդես գալ թատրոնում, բայց վերջին պահին մտափոխվում է և հեռանում՝ Օլեգին թողնելով մաքսանենգների մոտ (Վալերիի և ուրիշների)։ Վալերը և մնացած մաքսանենգները ծեծում են Օլեգին այն պատճառով, որ նա չի վճարել ձկնկիթի կորուստի դիմաց, արդյունքում Օլեգը հրաժարվում է հետագայում գործ ունենալ Բոբրովների հետ և հեռանում է։ Բոբրովներն ուժով նրան պատանդ են վերցնում և ստիպում մասնակցել նոր կողոպուտի։ Երկրորդ փորձն իրականացվում է առանց պլանի, բարբարոսական ճանապարհով։

Ընտանիքը հրաժեշտ է տալիս պապիկին՝ թողնելով, որ նա վերջապես հանգիստ մահանա, սակայն շուտով առանց պատճառի մտափոխվում են։ Նաև առանց պատճառի ցանկանում են վերադարձնել հենց նոր կողոպտված փողերը, Օլեգին վտարում են իր բաժին փողի հետ, այնուհետև կամավոր նստում են մեղադրյալների աթոռին։ Դրանից հետո Օլեգը փակում է իր հաշիվները մաքսանենգների հետ և ցանկանում է հեռանալ երկրից՝ իր հետ տանելով մնացած մեկ միլիոն դոլարը, բայց հանկարծ կտրուկ մտափոխվում է։ Նա փորձում է գնել պապիկի դիակը, բայց թաղման բյուրոյի աշխատակիցը պահանջում է նրանից իր մոտ եղած ողջ գումարը։ Օլեգը անհաջող սակարկումից հետո բարկացած հեռանում է։ Հաջորդ տեսարանում նա մահացած պապիկի հետ գալիս է դատարանի դահլիճ։ Պապիկը վերակենդանանում է, Բոբրովները կրկին օգտագործում են իրենց գերբնական ուժերը և փախչում։ Նրանց հաջողվում է թաքնվել ոստիկաններից։

Օլեգը մաքսանենգների հետ համաձայնության է գալիս ամբողջ ընտանիքին Թայլանդ տեղափոխելու վերաբերյալ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Պավել Դերևյանկո Օլեգ Օլեգ
Օքսանա Ակինշինա Սվետա Բոբրովա Սվետա Բոբրովա
Ռոման Մադյանով Բորիս Ալեքսեևիչ Բոբրով Բորիս Ալեքսեևիչ Բոբրով ընտանիքի հայրը
Վլադիմիր Տոլոկոնիկով Պավել Գրիգորևիչ Կորտուկով Պավել Գրիգորևիչ Կորտուկով պապիկ, Բորիս Ալեքսեևիչի աները
Իրինա Պեգովա Ռիտա Բոբրով Ռիտա Բոբրով
Դանիիլ Վախրուշև Թոլիկ Բոբրով Թոլիկ Բոբրով
Սոֆյա Միցկևիչ Սաշա Բոբրովա Սաշա Բոբրովա
Վիտալի Կիշենկո Վալերա ծովագնաց Վալերա
Ալեքսանդր Կարպիլովսկի բժիշկ
Անժելա Բելյանսկայա ռիելտոր
Պավել Վորոժցով գանձապահ
Մաքսիմ Զաուսալին գանձիչ
Դմիտրի Մեժևիչ ալկոհոլիկ
Ալեքսեյ Մատոշին դատավոր
Օլգա Երգինա Թամարա Թամարա
Վլադիմիր Մալյուգին կասկադյոր

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումներն անցկացվել են Մոսկվայում, Մոսկվայի մարզում[3], Նովորոսիյսկում[4], Վլադիմիրում[5], Գելենջիկում[6]։

Կարծքիներ խմբագրել

Ֆիլմն ստացել է խառը գնահատականներ[7][8][9][10]։

Internet Movie Database կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 4,6/10:

ԿինոՊոիսկ կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 4,9/10:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Министерство культуры Российской Федерации. Государственный регистр». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  2. Суперпремьера: на СТС сегодня в эфире комедия «СуперБобровы» 13 декабря 2016
  3. «Супербобровы»
  4. В Новороссийске прошли съёмки комедии «Супербобровы» 18.06.2015
  5. Во Владимире начались съёмки комедии «SuperБобровы» (ВИДЕО) 16.07.2015
  6. «В Новороссийске сняли супер-комедию». НоворосИнфо. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  7. ИД «Вечерний Ставрополь» — Быть Бобру? Արխիվացված 2017-09-24 Wayback Machine 17.03.2016
  8. Рецензия на фильм СуперБобровы 13 марта 2016
  9. Я б в грабители пошел - пусть меня научат! Газета «Труд», 18 марта 2016
  10. Мы не бобры, бобры – не мы… 17 марта 2016

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ֆիլմի էջը Yellow, Black and White պրոդյուսերական ընկերության կայքում։