Սուխոյ Սուպերջեթ 100

օդանավ

Սուխոյ Սուպերջեթ 100, ռուսական մերձմագիստրալային ուղևորատար օդանավ, որը մշակվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության կողմից՝ մի շարք օտարերկրյա ընկերությունների (տես ստորև) մասնակցությամբ։ Ինքնաթիռների ընտանիքի հավաստագրված անվանումն է RRJ (Russian Regional Jet): Նշանակումը՝ ICAO - SU95 (СУ95):

Սուխոյ Սուպերջեթ 100
Տեսակերկշարժիչ ռեակտիվ ինքնաթիռ և ռեակտիվ ինքնաթիռ
Ենթատեսակուղևորատար ինքնաթիռ, երկշարժիչ ռեակտիվ ինքնաթիռ և low wing?
ՇարժիչPowerJet SaM146
ԱրտադրողKomsomolsk-on-Amur ինքնաթիռների արտադրության ասոցիացիա և Irkut
Առաջին թռիչքմայիսի 19, 2008
Շահագործման սկիզբապրիլի 21, 2011
ՇահագործողներԱերոֆլոտ, Interjet, Գազպրոմ ավիա, Yamal Airlines, IrAero, Ազիմուտ, CityJet և Severstal Air
Միավոր արտադրված143 և 186
 Sukhoi Superjet 100 Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել
 

2003 թվականի մարտի 11-ին փորձագիտական խորհուրդը հնարավոր համարեց մրցույթի հաղթող ճանաչել RRJ նախագիծը։

2006 թվականի փետրվարի 17-ին Գագարինի անվան ավիացիոն գործարանում սկսվեց առաջին RRJ (թիվ 97002)[1] հավաքումը, 2007 թվականի հունվարի 28-ին այն տեղափոխվեց Ան-124-ով տեղափոխվեց Ժուկովսկի պրոֆեսոր Ն. Ե. Ժուկովսկու անվան կենտրոնական աերոդինամիկ ինստիտուտում ստատիկ փորձարկում անցկացնելու համար[2]։

2007 թվականի սեպտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 12-ին, Կոմսոմոլսկի-Ամուրում տեղի ունեցավ  Sukhoi Superjet 100-ի առաջին փորձնական օրինակի պաշտոնական շնորհանդեսը[3]։

 
Superjet-100 ս/հ 95001 առաջին թռիչքը , Կոմսոմոլսկ-Ամուր, 19 մայիսի 2008 թվական

2008 թվականի փետրվարի 20-ին առաջին թռիչքի նախապատրաստման շրջանակներում առաջին թռիչքի, Կոմսոմոլսկ-Ամուրում հաջողությամբ անցկացվեց SaM146 շարժիչների առաջին փորձարկումը Sukhoi Superjet-100-ի (թիվ 95001)[4] առաջին թռիչքային օրինակով։ 2008 թվականի մայիսի 14-ին ինքնաթիռն առաջին անգամ փորձարկվեց թռիչքուղու վրա. փորձարկվեցին գետնավարումը և ինքնաթիռի վազքը (թափառքը թռիչքուղում՝ 162 կմ/ժ)[5]։

2008 թվականի հոկտեմբերին SSJ100 գործարանային փորձարկման շրջափուլ անցավ, և սկսվեց սերտիֆիկացման  գործընթացը Միջպետական ավիացիոն կոմիտեում (ICAO)[6]: 2008 թվականի նոյեմբերի 2-ին 95006 կողահամարով Sukhoi Superjet 100-ը տեղափոխվեց Ավիացիայի սիբիրյան գիտահետազոտական Ս. Ա. Չապլիգինի անվան ինստիտուտ ռեսուրսային փորձարկումներ անցնելու համար[7]։

2008 թվականի դեկտեմբերի 24-ին երկրորդ թռիչքային օրինակը կատարեց առաջին թռիչքը փորձարկիչ-օդաչուներ Լեոնիդ Չիկունովի և Նիկոլայ Պուշենկոյի ղեկավարմամբ։ Ինքնաթիռն օդում անցկացրեց երկուսուկես ժամ, թռիչքի բարձրությունը՝ մինչև վեց հազար մետր[8]։

 
Օդաչուների խցիկ

2009 թվականի հունիսին առաջին անգամ թռիչքային Sukhoi Superjet-100 ս/հ 95003 մասնակցեց Բուրժեի միջազգային ավիասալոնին[9]։

2009 թվականի հուլիսի 25-ին Կոմսոմոլսկ-Ամուրում տեղի ունեցավ թռիչքային օրինակի 97004 կողահամարով (ս/հ 95004) առաջին թռիչքը՝ լիովին հագեցած բոլոր համակարգերով և ուղևորային խցիկներով[10], որը միացավ թռիչքային փորձարկումների ծրագրին։

 
Սուպերջեթի էկոնոմ դասի ստանդարտ ուղևորասրահ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «На КнААПО началась сборка панелей центроплана самолёта RRJ». 2006 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  2. «Самолёт SuperJet-100 доставили в Жуковский для наземных испытаний». ՌԻԱ Նովոստի. 2007 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  3. «В Комсомольске-на-Амуре представлен новый российский самолёт». Коммерсантъ. 2007 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «На лётном самолёте Sukhoi Superjet 100 № 001 успешно осуществлен первый запуск двигателей». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «Самолёт Sukhoi SuperJet-100 готов взлететь». РИА Новости. 2008 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «Superjet 100 вышел на финишную прямую». Государственный интернет-канал «Россия». 2008 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Максим Кошмарчук (2008 թ․ նոյեմբերի 3). «Самолёт Superjet-100 доставлен в Новосибирск для ключевых испытаний». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  8. Артём Ермаков (2008 թ․ դեկտեմբերի 24). «Второй самолёт Sukhoi Superjet 100 впервые поднялся в воздух в Комсомольске-на-Амуре». Пресс-служба ГСС. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Самолёт Sukhoi Superjet 100 совершил первый публичный полёт». Коммерсантъ. 2009 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  10. «Третий самолёт Sukhoi Superjet 100 совершил свой первый полёт». РИА Новости. 2009 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.

Հոդվածներ

խմբագրել
Ֆոտոռեպորտաժներ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուխոյ Սուպերջեթ 100» հոդվածին։