Սուիցիդալ տուրիզմ նաև էֆթանազային տուրիզմ (գերմ.՝ Sterbetourismus, անգլ.՝ suicide tourism, անգլ.՝ euthanasia tourism), տուրիզմի տեսակ է՝ կապված էֆթանազիայի շարժման և աջակցման հետ, որի շրջանակներում պոտենցիալ թեկնածուների համար կազմակերպվում է ուղևորություն այն երկրներ, որտեղ թույլատրվում է էֆթանազիան։ Էֆթանազիան օրենքով արգելված չէ Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում, որտեղ ինքնակամ կյանքից հեռացումը համարվում է լիբերալ[1]։ Սուիցիդալ բառն առաջացել է անգլերեն «suicide» (ինքնասպանություն) բառից։

Կարգավիճակը տարբեր երկրներում խմբագրել

Մեքսիկա խմբագրել

Մեքսիկայում, կենդանիների խանութներում, վաճառվում է պենտոբարբիտալ պրեպարատը, որն օգտագործվում է տնային կենդանիների էֆթանազիայի համար։ Մարդը, օգտագործելով այդ պրեպարատը, մեկ ժամվա ընթացքում մահանում է։ Հաղորդվում է[2], որ աշխարհի տարբեր մասերից տարեց զբոսաշրջիկները, ովքեր փորձում են վերջ տալ իրենց կյանքին, պրեպարատի ձեռք բերման նպատակով ուղևորվում են Մեքսիկա։ Սակայն, կա կարծիք, որ էֆթանազիայի հետ կապված, այստեղ կարող են առաջանալ դժվարություններ, քանի որ պենտոբարբիտալի որակը Մեքսիկայում չի վերահսկվում[3][4]։

Նիդերլանդներ խմբագրել

Նիդերլանդները 2002 թվակականին օրինականացրել են էֆթանազիան[5]։ Այս որոշման քննադատները վախենում էին, որ դա կառաջացնի «էֆթանազային տուրիզմի» («euthanasia tourism») ալիք[6]։

Շվեյցարիա խմբագրել

Էֆթանազիան 1941 թվականից թույլատրվում է շվեյցարական Ցյուրիխի շրջանում և այստեղ ամեն տարի մոտ 200 մարդ ինքնակամ հրաժարվում է կյանքից[1]։

Մարդկանց մեծ մասը, ովքեր էֆթանազիայի նպատակով գալիս են Շվեյցարիա, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից են[7]։ 2008 թվականի հոկտեմբերին շուրջ 100 բրիտանացիներ օգտվել են շվյեցարական «Dignitas» ընկերության ծառայություններից, իսկ 690 հոգի գրանցվել են որպես ապագա հաճախորդներ[8]։

Էֆթանազիայի գոյությունը հարցականի տակ դրվեց, որովհետև կյանքից հեռանալու նպատակով Շվեյցարիա էին գալիս նաև այն մարդիկ, ովքեր չէին տառապում անբուժելի հիվանդությամբ[1]։ 2011 թվականի մայիսին, Դաշնային ժողովրդավարական միության և Ավետարանական կուսակցության նախաձեռնությամբ, անց կացվեց հանրաքվե, որտեղ Ցյուրիխի բնակիչները կողմ քվեարկեցին անբուժելի հիվանդների համար էֆթանազիայի օրինականցմանը, ընդ որում ոչ միայն Շվեյցարիայի բնակիչների, այլև երկիր այցելած զբոսաշրջիկների համար[5]։ «Սուիցիդալ տուրիզմի» ամբողջական արգելման պահանջը մերժվեց Ցյուրիխի 234 956 (84,5 %) բնակիչների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «В Цюрих за смертью». Коммерсантъ-Online. 2011 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  2. Emmott, Robin; Hernández, Magdiel; Bremer, Catherine and Chiacu, Doina (2008 թ․ հունիսի 3). «Euthanasia tourists snap up pet shop drug in Mexico» (անգլերեն). Reuters. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Davies, Julie-Anne, «Nitschke DIY kit upsets British», The Australian, April 20, 2009.
    «As revealed in The Australian last month, Exit members are obtaining Nembutal from an online mail order supplier in Mexico. Others travel to Mexico and smuggle the drug home in their luggage. The kits, which will retail for $50, include a syringe that allows users to extract half a millilitre of the solution. 'Clearly, sterility doesn’t matter given that death is the desired outcome,' Dr Nitschke said. 'People want reassurance they’ve not just bought a bottle of water.'»
  4. «News briefs from home and abroad» Արխիվացված 2009-08-08 Wayback Machine // The International Task Force on Euthanasia and Assisted Suicide, Year 2009, Volume 23, Number 3.
    «Australia’s Dr. Death, Dr. Philip Nitschke, has been on the road proffering his latest invention, a do-it-yourself kit to test the quality and potency of the barbiturate Nembutal. … So Nitschke tells the elderly and not-so-elderly that the drug is both available and cheap in Mexico. But not all Mexican vendors are reputable, so his euthanasia test kit is needed to make sure that people have the real thing and the potency is truly deadly. …» [The Australian, 4/20/09]
  5. 5,0 5,1 «Жители Цюриха проголосовали за "суицидальный туризм" в Швейцарии». РИА Новости. 2011 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  6. Andrew Osborn (2002 թ․ ապրիլի 1). «Mercy killing now legal in Netherlands» (անգլերեն). Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  7. «More Britons seeking suicide help». BBC News. 2008 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  8. «My brother chose to end his suffering». BBC News. 2008 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել