Սուզանա Վիեյրա (պորտ.՝ Susana Vieira, լրիվ անունը՝ Սոնյա Մարիա Վիեյրա Գոնսալվիշ (պորտ.՝ Sônia Maria Vieira Gonçalves), օգոստոսի 23, 1942(1942-08-23), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի դերասանուհի։

Սուզանա Վիեյրա
պորտ.՝ Susana Vieira
Ծնվել էօգոստոսի 23, 1942(1942-08-23) (81 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Սոնյա Մարիա Վիեյրա Գոնսալվիշը ծնվել է Սան Պաուլոյում, դիվանագետների ընտանիքում։ Նա ստացել է լավ կրթություն։ Սկզբում ցանկանում էր դառնալ բալետի պարուհի, սակայն հետո փոխել է որոշումը և սկսել հետաքրքրվել կինոյով։

Հեռուստատեսությունում իր նորամուտը կատարել է 1962 թվականին։ Խաղացել է 50-ից ավել սերիալներում։

Առաջին անգամ ամուսնացել է ռեժիսոր Ռեժիս Կարդոզի հետ։ Սակայն համատեղ կյանքը չի հաջողվել, և զույգը բաժանվել է։ Այդ ամուսնության ընթացքում նրանք ունեցել են որդի՝ Ռոդրիգոյին։ Երկրորդ ամուսինը պրոդյուսեր էր։

2006 թվականի սեպտեմբերի 30-ին Սուզանան ամուսնացել է երրորդ անգամ ոստիկանության աշխատակից Մարսելու Սիլվայի հետ, ով նրանից փոքր էր 28 տարով։ Նրանք ծանոթացել էին նույն թվականին դիմակահանդեսի ժամանակ։ Այս ամուսնությունն ավարտվել է մեծ սկանդալով։ 2008 թվականի նոյեմբերի 1-ին Սուզանան հայտնաբերել է, որ իր ամուսինը դավաճանում է իրեն, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 11-ին ամուսնուն գտել են Մարսելում մահացած։ Մահվան պատճառը կոկայինի չարաշահումն էր[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Հավերժական գիշեր (1962) — Թաիշ
  • Միայն ճշարտություն (1962)
  • Terror nas Trevas (1963)
  • Almas de Pedra (1966) — Նանա Ռամալյու
  • Արծաթի հանք (1966) — Ժուանինա
  • Ninguém Cré em Mim (1966) — Մարիսա
  • Փոքրիկ Կարենը (1966) — Կարեն
  • Աստղերի լռությունը (1967) — Սիլվիա
  • Վագրեր (1968)
  • Վերջին վկան (1968) — Թինա
  • Առանց Աստծու սիրո (1968)
  • Seu Único Pecado (1969)
  • Algemas de Ouro (1969) — Թիդի
  • A Próxima Atração (1970) — Ռեժինա
  • Պիգմալիոն 70 (1970) — Կանդինիա
  • Սիրելի (1971) — Նելիտա
  • O Bofe (1972) — Մարիլենի
  • Սուր (1974) — Թինա
  • Զույգ (1975)
  • Վերելք (1975) — Կանդիդա
  • Երկու կյանք (1976) — Կլաուդիա
  • Anjo Mau (1976) — Նիսի Նորոնյա
  • Ժառանգորդուհի (1978) — Մարինա
  • Մի՞թե ես քեզ չեմ ասել (1978) — Լուսիանա
  • Հսկաները (1979) — Վրիդիանա
  • Պարիր ինձ հետ (1981) — Պաուլա
  • Ո՞վ չի սիրում Մատին (1982) — Լաուրա
  • Նրանք նրանց (1982) — Վանեսսա
  • Մենք երբեք այսքան երջանիկ չենք եղել (1984) — Լեոնոր
  • Բարձր կողմ (1984) — Ժիլդինյա
  • Լրացուցիչ երազանքներ (1985)
  • Մեքենայություն (1986) — Ամանդա
  • Օղակ (1987) — Մարթա
  • Մանեքենուհի (1989) — Բարբարա
  • Փրկարար (1989) — Ժիլդա
  • Սիրո լիալուսին (1990) — Լաիշ Սաուտու Մայա
  • Boca do Lixo (1990)
  • Anos Rebeldes (1992) — Մրիանա
  • Գիշատիչ (1993) — Ռուբրա Ռոզա
  • Մերձարևադարձուհու գաղտնիքը (1993) — Կարիտա Ասունսաու
  • Նոր զոհ (1995) — Անա Կարվալյու
  • Salsa e Merengue (1996) — Դոլորիշ
  • Բակապահը (1996) — Լաուրա
  • Հանուն սիրու (1997) — Բրանակ
  • Դաժան հրեշտակ (1997) — Նոր դայակ
  • Նրա հոգու երաժշտությունը (1999) — Սյուզետ Ֆոնտեն
  • Օդային ամրոցներ (1999) — Գոնսալա
  • Հովանավորուհի (2001) — Դորոտեիա Լոպես Սինտրա (Դոդո)
  • Կանայք սիրո մեջ (2003) — Լորենա
  • Ճակատագրի տիրուհին (2004) — Մարիա Դու Կարմու
  • Հարազատ հոգի (2005)
  • Երկու դեմք (2007) — Բրանկա Մարիա Բարրետու Պեսսոա դի Մորաեշ
  • Մերձարևադարձային դրախտ (2007)
  • Հիսունամյակը (2009) — Լառա Ռոմերու
  • Արյունակցական կապեր (2010) — Լառա Ռոմերու
  • Լառան երեքի միջով (2011) — Լառա Ռոմերու
  • Անկոչ հյուրեր (2012) — Այվոն
  • Սեր կյանքի հանդեպ (2013) — Պիլար
  • Խաղի կանոն (2015) — Ադիսաբեբա դես Սանտոս Սթյուարթ
  • Այդպիսի ժամանակ էր (2017) — Կոռա Դումնտե

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ
Տարի Մրցանակ Կատեգորիա Դեր Արդյունք
1975 Prêmio APCA Լավագույն դերասանուհի Սուր Հաղթանակ[2]
1976 Վերելք Հաղթանակ
1976 Troféu Imprensa Բրազիլական հեռուստատեսության թագուհի Հաղթանակ[3]
1997 Prêmio Extra de Televisão Հանուն սիրո Հաղթանակ
2003 Prêmio Conta Mais Կանայք սիրո մեջ Հաղթանակ
Troféu Leão de Ouro Հաղթանակ
Troféu Imprensa Առաջադրված
2004 Melhores do Ano Ճակատագրի տիրուհին Հաղթանակ
2004 Prêmio Extra de Televisão Ճակատագրի տիրուհին Հաղթանակ
2004 Prêmio Contigo! Լավագույն Էկրանային զույգ Ճակատագրի տիրուհին Հաղթանակ
2005 Troféu Imprensa Լավագույն դերասանուհի Ճակատագրի տիրուհին Առաջադրված
2008 Prêmio Contigo! Երկու դեմք Հաղթանակ
2010 Prêmio Contigo! Ձեռքբերումներ կարիերայում Հաղթանակ
2013 Prêmio Extra de Televisão Լավագույն դերասանուհի Սերը կյանքի հանդեպ Առաջադրված
2013 Melhores do Ano Սերը կյանքի հանդեպ Առաջադրված
2014 Troféu Internet de 2014 Սերը կյանքի հանդեպ Առաջադրված
2014 Brazilian International Press Awards Ձեռքբերումներ կարիերայում Հաղթանակ
2014 ATV Հաղթանակ[4]
2015 Troféu Mario Lago Հաղթանակ[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ex-marido de Suzana Vieira é encontrado morto — O Globo». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Prêmio APCA». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Rainha de Televisao Brasileira
  4. Susana Vieira actriz de Globo
  5. Troféu Mario Lago

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուզանա Վիեյրա» հոդվածին։