Սուզահավեր
Սուզահավեր
Սուզահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սուզահավեր
Լատիներեն անվանում
Gaviiformes
Wetmore & Miller, 1926
Հոմանիշներ

Colymbiformes Sharpe, 1891

Սուզահավեր (Gaviiformes), թռչունների կարգ։ Ընդգրկում է 1 ընտանիք, 1 սեռ, 5 տեսակ։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Խոշոր թռչուններ են։ Մարմինը ձգված է, մինչև 70 սմ երկարությամբ, զանգվածը 1,2-4,5 կգ է։ Կտուցն ուղիղ է, սուր, պոչը կարճ։ Առջևի մատները միացած են լողաթաղանթով։ Փորը սպիտակ է, մեջքը՝ սև, սպիտակ բծերով կամ գորշ։ Ջրային, լավ լողացող և սուզվող թռչուններ են։

Սննդառություն խմբագրել

Սնվում են հիմնականում ձկներով, ինչպես նաև, փափկամորթներով, խեցգետնակերպերով, որդերով, երբեմն՝ բույսերով։

Բնադրում խմբագրել

Մոնոգամ են։ Դնում են սովորաբար 2 ձու։ Թխսում են և´ էգը, և´ արուն (25-29 օր)։ Ձմռանը չվում են։

Տարածվածություն խմբագրել

Տարածված են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի տունդրայի և անտառային գոտիներից մինչև ամենահեռավոր հյուսիսային կղզիները (Ասիայում նաև տափաստանային լճերում և հարավային սիբիրյան լեռներում)։

Հայաստանում, որպես հազվագյուտ ձմեռող տեսակներ, գրանցված են Սևանի ավազանում։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուզահավեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուզահավեր» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 182