Սուդանի ազգային թանգարան

Սուդանի ազգային թանգարան, Սուդանում խոշորագույն և առավել շատ այցելություններ ունեցող թանգարան։ Այստեղ ներկայացված են Սուդանի պատմության տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներ (Կուշի թագավորության և Նուբիայի), նաև Հին Եգիպտոսի[1]։

Սուդանի ազգային թանգարան
Statue, claimed to depict Natakamani found in Tabo on the isle of Argo.jpg
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of Sudan.svg Սուդան
ՏեղագրությունԽարթում
Ղեկավարության նստավայրԽարթում, Սուդան
Հիմնադրվել է1971
Կայքsudannationalmuseum.com

ՆկարագրությունԽմբագրել

Հիմնադրվել է 1971 թվականին։ Գտնվում է Խարթում քաղաքում՝ Էլ-Նիլ պողոտայում։ Թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1955 թվականին։ Այստեղ է պահպանվում երկրի ամենահարուստ և մեծ հնագիտական հավաքածուն[2][3]։ Ցուցանմուշների մեջ, որոնք ցուցադրված են թանգարանի մոտակայքում, կան երկու հին եգիպտական պաշտամունքային շինություններ։ Բուհեմ և Սեմնա տաճարները, որոնք կառուցվել են Հաթշեփսութի և Թութմոս III-ի կողմից, իսկ 20-րդ դարում Խարթում են տեղափոխվել Ասուանի ջրամբարի կառուցման հետևանքով տաճարների նախնական գտնվելու վայրը հեղեղվելու պատճառով[1][3][4][5]։

 
Մերիոիթական շրջանի արձան՝ պեղված Մուբիայում՝ Մերոեում՝ «Ջրային Ապաստանում»

Ցուցադրվում են արտեֆակտներ՝ Ալ Սալթան Ալ Զարկիի դարաշրջանի մասունքներ, որոնք հայտնի են նաև որպես սև սուլթանատ անունով․ կուշիտական ապակյա արտադրանք, կերամիկա և քանդակ, 8-15-րդ դարերի նուբիական ֆրեսկոներ և որմնանկարներ։ Ջրաներկ որմնանկարները լավ են պահպանվել և վառ տեսք ունեն[1][5]։

Բացի թանգարանի ներսում գտնվող ցուցանմուշներից, այգում գտնվում են մ.թ.ա. 1490 թվականին հիշատակված երկու տաճարներ, որոնք տեղափոխվել են Նեղոսի նախալեռնային շրջաններից, որոնց տեղում այսօր գտնվում է Ասուանի ջրամբարը։ Եգիպտոսում Նիլ գետը բաժանած Ասուանի ջրամբարը պատճառ է դարձել Սուդանի տարածքի մի մասի խորտակմանը, որտեղ գտնվում էին տաճարները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տաճարներն ավելի անվտանգ վայր տեղափոխելու կոչից հետո շենքերն ու դամբարանները համակարգված ապամոնտաժվել և տեղափոխվել են Խարթումի Սուդանի ազգային թանգարանը շրջապատող այգի[1][5]։

Թանգարանային հավաքածուները կատալոգացվել են հինգ տասնյակ առաջատար գիտնականների կողմից, տպագրվել թերթերում և գրքերում։ Ցուցակում ներառված 320 օբյեկտներ հայտնաբերվել են հնագիտական պեղումների և գտածոների ընթացքում։ Դրանք պալեոլիթի դարաշրջանի քարե զենքեր են, Փարասից փարավոնների արձաններ, վաղ քրիստոնեական որմնանկարները և իսլամական ժամանակաշրջանի սկզբի զրահներ։ Ցուցահանդեսները ցույց են տալիս Կերմայի թագավորների մշակույթը, քրիստոնեական պետուդարների գերեզմանները, եգիպտական փարավոնների տիպիկ տաճարները, ինչպես նաև Սուդանի պատմության հետագա ժամանակաշրջանների եկեղեցիներն ու մզկիթները[6]։

Նուբիայի քրիստոնեական մշակույթին վերաբերող հունական և ղպտիական գրությունների կատալոգը կազմվել է թանգարանի կողմից՝ Վարշավայի համալսարանից դոկտոր Ադամ Լաթժարի (հունական գրությունների մասով) և Լեյդենի համալսարանից (ղպտիական արձանագրությունների վերաբերյալ) դոկտոր Ժակ Վան դեր Վլիեի (Jacques Van der Vliet) աջակցությամբ։ Նրանց աշխատանքը ֆինանսավորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Կահիրեի հնագիտության լեհական կենտրոնի և Նիդեռլանդների արևադարձային հետազոտությունների աջակցության հիմնադրամի (WOTRO) կողմից։ Քրիստոնեական նուբիական գրությունները ներկայացված են թաղման էպիտաֆիաներով։ Դրանց համաձայն՝ նուբիական տարածքները Սուդանում տարածվում էին հարավից մինչև Փարաս և հյուսիսից՝ Սոբա։ Տեքստերը, որոնք արված են ավազաքարի, մարմարի կամ տերակոտայի վրա (36 արձանագրություն, հիմնականում Մուկուրայից են), հուշատախտակները սովորաբար ուղղանկյուն են[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «About Sudan»։ Sudan US Embassy։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին 
  2. «Preservation of the Endangered Objects of the National Museum of Sudan and the Archaeological Museum of Jebel Barkal»։ UNESCO։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին 
  3. 3,0 3,1 «Preservation of the Endangered Objects of the National Museum of Sudan and the Archaeological Museum of Jebel Barkal»։ Unesco.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին 
  4. «National Museum»։ Lonely Planet։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին 
  5. 5,0 5,1 5,2 Patricia Levy; Zawiah Abdul Latif Sudan. — Marshall Cavendish, 2007. — С. 101—. — ISBN 9780761420835
  6. Derek A. Welsby; Julie R. Anderson Sudan: ancient treasures : an exhibition of recent discoveries from the Sudan national museum. — British Museum Press, 2004. — ISBN 9780714119601
  7. Adam Łajtar; Sudan. Hayʼah al-Qawmīyah lil-Āthār wa-al-Matāḥif Catalogue of the Greek inscriptions in the Sudan National Museum at Khartoum (I. Khartoum Greek). — Կաղապար:Нп3, 2003. — ISBN 9789042912526