Սովորական ոսպնուկ
Սովորական ոսպնուկ (լատին․՝ Carpodacus erythrinus), սերինոսների ընտանիքի թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, տարածված։
Սովորական ոսպնուկ | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||||||||||||
Carpodacus erythrinus
(Pallas, 1770)
|
||||||||||||||||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՃնճղուկի չափ է։ Արուների մոտ մեջքը, թևերն ու պոչը կարմրավուն շագանակագույն են, գլուխն ու կուրծքը՝ վառ կարմիր, փորիկը վարդագույն երանգ ունի։ Էգերն ու երիտասարդ թռչունները դարչնագորշավուն են, մեջքը փորիկից ավելի մուգ է։
Մարմնի երկարությունը 14,5-15 սմ է, թևերի բացվածքը՝ 24-26,5 սմ, կենդանի զանգվածը՝ 19-26 գ։ Կտուցը հաստ է, մոխրագույն։ Արուն կարմիրից դեղնադարչնագույն է։ Արուների երգը նման է հաճախակի կրկնվող սուլոցների։ Բնակվում է կիսաանապատներից մինչև մերձալպյան գոտի (բաց դաշտերում), գարնան չուի ընթացքում՝ քաղաքներում՝ ծառերի վրա։
Տարածվածություն
խմբագրելԲնակալում է Եվրասիայի անտառային գոտում։ Ձմեռում է Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում։
Կենսակերպ
խմբագրելԲնակում է թփուտներով բաց տարածությունները, թավուտները, անտառեզրերը, գետափերը։ Նախընտրում է խիտ մացառուտներ։ Թաքնվում է խիտ տերևների մեջ, այդ պատճառով շատ հազվադեպ է աչքի ընկնում, չնայած, իրեն հաճախ մատնում է մեղեդիական սուլոցով։
Սննդառություն
խմբագրելՍնվում է խոտաբույսերի սերմերով, հատապտուղներով, միջատներով, այլ մանր անողնաշարավորներով։
Չու
խմբագրելԱշնանային չուն՝ օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին։ Գարնանային վերադարձը՝ մայիսի կեսերից՝ արուների մեծ երամներով։
Բնադրում
խմբագրելԲույն դնում է թփուտներում 2 - 2,5 մ բարձրության վրա։ Արուները, թփուտների ծայրին թառած, աչքի են ընկնում իրենց երգով, արնակարմիր գլխով ու կրծքով։ Բույնը թասաձև է, բավականին խիտ։ Թուխս է նստում լոկ էգը։ Արուն կերակրում է էգին և ճուտիկներին։ Դնում է 22 մմ տրամագծով, երկնագույն՝ դարչնամանուշակագույն պտերով 3-6 (5-8) ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 11-14-րդ օրը։
Հատուկ պահպանություն
խմբագրելՀաջողությամբ ընտելանում է անազատ պայմաններին։ Որպես երգեցիկ տեսակ՝ գեղագիտական, ճանաչողական, գիտական արժեք է ներկայացնում և կարիք ունի անհատ, պաշտպանության։ Օգտակար է, մոլախոտերի ու միջատների թվաքանակի կենսաբանական կարգավորիչ է։ Վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է տեսակի թվաքանակի աննախադեպ անկում։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ոսպնուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ոսպնուկ» հոդվածին։ |