Սովորական մողեսօձ
Սովորական մողեսօձ[1], (Malpolon monspessulanus), լորտուների ընտանիքի մողեսաօձերի (Malpolon) ցեղի օձ։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է ավազային օձերի ենթաընտանիքին (Psammophiinae)։
Սովորական մողեսօձ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Malpolon monspessulanus Hermann, 1804 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Հայաստանում հանդիպում է Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հիմնականում նախալեռն, շրջաններում, Երևանի շրջակայքում։
Կառուցվածք
խմբագրելՏարածված է կիսաանապատային, թփուտային, չոր նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և ավազուտային կենսավայրերում։ Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (22-140 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է։ Մարմինը բարեկազմ է։ Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր վահանիկներով։ Բնորոշ է գլխի դիմային հատվածի արտափքվածությունը։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ սպիտակավուն կամ դեղնավուն, բիբը՝ կլոր։ Մարմնի թեփուկներն անփայլ են, հարթ կամ թեթևակի արտափքված կենար, հատվածով։ Մեջքի ընդհանուր գունավորումը մոխրագույնից գորշ է, երբեմն՝ կանաչավուն երանգով, հաճախ՝ առանց նախշի կամ մանր մուգ գծերից կազմված երկայնակի գոլերով։ Երիտասարդի գունավորումն ավելի խայտաբղետ է. մեջքային մակերեսի թեփուկների խճանկարը ձևավորում է բաց գույնի շղթայաձև նախշ։ Որովայնը դեղնավուն է, գորշավուն, հաճախ՝ նարնջագույն երանգով երկայնակի զոլավոր նախշով։ Վերին ծնոտի հետևի մասում կան 1 զույգ ակոսավոր թունամուղ ատամներ։
- Սնվում է մողեսներով, այլ օձերով, թռչունների ձագերով ու մանր կրծողներով։ Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը։
- Զուգավորումը տեղի է ունենում ապրիլին։ Մայիսի 2-րդ կեսից հունիսի սկիզբը էգը դնում է 5-20 ձու։ Ձվերը երկարավուն են (40-45 x 30-35 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի 2-րդ կեսից։ Խնամվում է անազատ պայմաններում։
- Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։ Թույնն ունի նյարդարգելակիչ ազդեցություն։ Խոշոր առանձնյակների կծածը կարող է վտանգավոր լինել մարդու և կենդանիների կյանքի համար։
Ենթաընտանիք
խմբագրելՏարբերակվում են մողեսօձերի երկու ենթաընտանիքներ (Malpolon monspessulanus)[2]:
- M. monspessulanus monspessulanus
- M. monspessulanus saharatlanticus
Գրականություն
խմբագրել- Arıkan, H., Göçmen, B., Kumlutaş, Y., Alpagut-Keskin, N., Ilgaz, Ç & Yıldız, M.Z. 2008. Electrophoretic characterisation of the venom samples obtained from various Anatolian snakes (Serpentes: Colubridae, Viperidae, Elapidae). North-Western Journal of Zoology 4 (1)։ 16—28
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии
- ↑ The Reptile Database: Malpolon monspessulanus
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական մողեսօձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական մողեսօձ» հոդվածին։ |