Սոս Բաբումյան

հայ նկարիչ

Սոս Բաբումյան (հոկտեմբերի 30, 1962(1962-10-30), Լենուղի, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից հայ նկարիչ։

Սոս Բաբումյան
Ծնվել էՀոկտեմբերի 30 1962 թ.
ԾննդավայրԼենուղի, Արմավիրի մարզ
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Սոս Վազգենի Բաբումյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում։ Գեղարվեստական կրթությունը ստացել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ նկարչա-գծագրական բաժնում (1981-1986)։ Սկսած 1986 թվականից մասնակցել է Հայաստանի և այլ երկրների ցուցահանդեսներին։ 1995 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Բաբումյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր երկրներում, մասնավոր հավաքածուներում (Ռուսաստանում, Իրանում, Սիրիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր)։ Ապրում և ստեղծագործում է Երևանում։ Ամուսնացած է, ունի երկու տղա[1]։

Մեջբերումներ Բաբումյանից խմբագրել

 
- Բնանկարները ստեղծելիս ես միշտ մտածում եմ այն մասին, թե ինչպիսի պատմական իրադարձությունների հետ է այն կապված։ Պատկերացնում եմ, թե քանի սերունդներ են անցել այս տեղերով և ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպիսին էր միջավայրը, անգամ լսում եմ անցած դարերի մարդկանց ձայները։
 

Մեջբերումներ Բաբումյանի մասին խմբագրել

  Սոս Վազգենի Բաբումյանը հայ տաղանդվոր նկարիչներից մեկն է։ Նրա յուրաքանչյուր կտավ, ոչ մեծ էտյուդ լինի, թե բարդ թեմատիկ կոմպոզիցիա, աչքի է ընկնում նուրբ գունազգացողությամբ։  
  Ստեղծագործական լայն ընդգրկումը հնարավորություն է տվել նկարչին աշխատելու բոլոր ժանրերում, նկարելու ամենատարբեր բովանդակության պատկերներ՝ վերցված ինչպես ժամանակակից կյանքից, այնպես էլ հեռավոր կամ առասպելական անցյալից։  
  Բաբումյանը շատ է աշխատում բնանկարի ժանրում։ Նրա ներդրումն այս բնագավռում նույնպես չափազանց նշանակալի է։ Նա հայ բնանկարիչներից է, ով նուրբ քնարականություն մտցրեց բնության պատկերման մեջ։  
  Չնայած նրան, որ նկարչի ստեղծագործությունները տարբերվում են միմյանցից, իրենք ներշնչում են հանգստության, խաղաղության զգացողություն, որն արտացոլում է հայկական բնության գեղեցկությունը։  
  Բաբումյանի բնանկարները, որոնք հաղորդում են բնության տարբեր եղանակներ, կարծես արտահայտում են մարդկային բումերանգ հոգեվիճակներ։  
  Բաբումյանի կտավները չափազանց ազգային են իրենց բնույթով։ Իր ժողովրդի կյանքի անսպառ ակունքներից է նա քաղում սեփական նկարների թեմաները,և բնությամբ ոգևորված, հավերժացնում հայրենի երկրի փայլուն բնապատկերները  

Ցուցահանդեսներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Армен Сатян, «Живопись Наших Современников», «Энциклопедия-Арменика» изд., Ереван, 2009г., ISBN 978-99941-997-9-2

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել