Սոնգ Ջե Ռիմ (հանգըլ՝ 송재림, հանջա՝ 宋再臨, փետրվարի 18, 1985(1985-02-18), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել[1]։

Սոնգ Ջե Ռիմ
Ծնվել էփետրվարի 18, 1985(1985-02-18) (39 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունՉունգ Անգի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Այլ անուն(ներ)Սոնգ Ջե Լիմ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2009–ներկա
IMDbID 3768644
Սոնգ Ջե Ռիմ՝ Վիքիպահեստ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կենսագրություն խմբագրել

Սոնգ Ջե Ռիմը ծնվել է 1984 թվականի փետրվարի 18-ին, Հարավային Կորեայում։ Ջե Ռիմի ընտանիքը հարուստ էր, բայց նա փորձում էր այնպես անել, որ նրա շրջապատողներն այդ մասին չիմանան, քանի որ չէր ցանկանում, որ նրան օգտագործեն հարստության պատճառով։ Ընտանիքի գումարից կախված չլինելու համար նա աշխատել է տարբեր հաստատություններում։ Նրա կյանքում որոշումը միշտ կայացրել է մայրը, նույնիսկ այն հարցերում, որոնք վերաբերում են ապագային։

Ընդունվել է Չունգ Անգ համալսարանի տեղեկատվական համակարգերի ֆակուլտետ[2]։

Սոնգ Ջե Ռիմը իրեն որպես մոդել փորձելու որոշում է կայացրել, սակայն երբեք այդ մասին չի մտածել։ Երբ հասկացավ, որ այս աշխատանքն բերում է մեծ գումար և թույլ է տալիս էլ ավելի անկախ լինել ծնողներից, որոշում է մնալ և աշխատել մոդելային բնագավառում։

Կարիերա խմբագրել

Սոնգ Ջե Ռիմը հայտնիություն է ձեռք բերել շնորհիվ դորամաների (հեռուստասերիալ) դերերի, ինչպիսիք են «Արևը Լուսնի գրկում»[3][4], «Փարիզի մատնահարդարման սրահը», ինչպես նաև նրա վերջին պատմական «Զգացմունքների դարաշրջան» դորաման, որտեղ խաղացել է Դան Դոն Մո Իլ Հվա ուժեղ գանգստերի դերը։

Շուտով էկրաններին կհայտնվի նրա մասնակցությամբ «Թունել 3D» սարսափ ֆիլմը։

Անձնական կյանք խմբագրել

Մայրը հավատացյալ է, դրա պատճառով է, որ տղային տվել է Սոնգ Ջե Ռիմ անունը, որը թարգմանաբար նշանակում է «Տիրոջ երկրորդ գալուստ»։

Ֆիլմացանկ խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Անգլերեն անվանում Դեր
2009 Դերասանուհիներ Actresses լուսանկարչի օգնական
2010 Գրան Պրի Grand Prix Լի Ին Ջե
2012 Վերադարձրեք իմ կատվին Give Me Back My Cat
2013 Կասկածյալը The Suspect Պրոֆեսոր Կիմ
2014 Թունել 3D Tunnel 3D

Հեռուստասերիալներ (դորամաներ) խմբագրել

Տարի Անվանում Անգլերեն անվանում Դեր Հեռուստաալիք
2010 Դեմուլ Daemul Սրճարանի մատուցող  
2010 Խորհրդավոր այգի Secret garden կամեո  
2011 Գեղեցիկները լապշայի խանութից Flower boy Ramen shop Ջոնգ Հի Գոն  
2012 Արևը լուսնկի գրկում Moon_Embracing the Sun Կիմ Չե Վուն
2013 «Փարիզ» մատնահարդարման սրահ Nailshop Paris Քայ
2013 Երևակայության աշտարակ Fantasy Tower Փակ Էն Վան  
2013 Երկու շաբաթ Two Weeks Պարոն Կիմ
2014 Զգացմունքների դարաշրջան Inspiring Generation Մո Իլ Հվա  
2014 Մեծ մարդ Big Man Փակ Դոնգ Պալ  
2014 Խորհրդավոր սեր Secret Love
2014 Ջրահարսը The Mermaid Սի Կյոնգ  
2016 Ցտեսություն, պարոն Բլեք Goodbye Mr. Black Սո Ու Ջին

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Անվանում
2009
  • «Molla-ing» — May Doni
  • «Bus» — Yeo Hoon Min
  • «Because of You» — After School
2010

«Go Away»2NE1

2011

«사랑해요» — D.Heaven

2012

«The Day Before» — Nell

2013
  • «처음 만난 자유» — Raspberry Field
  • «Runaway» — KARA
  • «Message» — BoA (ճապոներեն սինգլ)

Գովազդներ խմբագրել

  • 2009 Canon Full HD EOS 5000
  • 2009 Motorola Razr Luk
  • 2009 Canon DSLR EOS 500D
  • 2009 Caribbean Bay
  • 2010 Panasonic Lumix G
  • 2010 Buckaroo Jeans S/S
  • 2012 Samsung Galaxy Note 1
  • 2012 A. Kurtz
  • 2012 Lirikos
  • 2013 Samsung Galaxy S4-ի LTE-A
  • 2013 South Korea Tourism Organization
  • 2014 Winter Mask Pancold

Ֆան հանդիպում խմբագրել

  • 16.02.2014 Fan Meeting Tokyo, Japan"
  • 25.05.2014 Fan Meeting Osaka, Japan"
  • 7.07.2014 Fan Meeting Seoul, South Korea

Շոու խմբագրել

Տարի Անվանում
2009

Olive Show Season 3

2010

Oh My School! (100 points out of 100) — Ep 3, 4 Ep

2014 We got married season 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wee, Geun-woo (2009 թ․ օգոստոսի 31). «송재림 My name is...». TenAsia (Korean). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Kim, So-yeon (2014 թ․ ապրիլի 14). 송재림 "김수현·김현중의 남자? 이젠 여배우와...". No Cut News (Korean). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Lee, In-kyung (2012 թ․ փետրվարի 20). «Song Jae Lim and Jung Il Woo Were Buds in the Past?». enewsWorld. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  4. Ko, Hong-ju (2012 թ․ փետրվարի 15). «The Sun and the Moon's Song Jae Lim Grins for Facebook». enewsWorld. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնգ Ջե Ռիմ» հոդվածին։