Սղարդ (քրդ.՝ Sixort), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ գյուղաքաղաքից 15 կմ հարավ-արևմուտք՝ Նեմրութ լեռան հյուսիսարևելյան լանջին։

Պատմություն

խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է թուրքերի կողմից։ Բնակչությունը կոտորվել կամ տարագրվել է։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 200 հայ բնակչություն։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, մեղվաբուծություն և հացահատիկների մշակությունն էր։

Պատմամշակույթային կառույցներ

խմբագրել

Սղարդում կար Ս. Աստվածածին անունով հայկական եկեղեցի։ Գյուղն ուներ վարժարան։

Նշանավոր մարդիկ

խմբագրել

Սղարդում է ծնվել ֆիդայական շարժման նշանավոր գործիչ և առաջնորդ Աղբյուր Սերոբը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 630

Աղբյուրներ

խմբագրել