Սոկրատ Մարգարյան

հայ քիմիկոս-տեխնոլոգ

Սոկրատ Մանուկի Մարգարյան (ապրիլի 8, 1943(1943-04-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2000): Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս (2009):

Սոկրատ Մարգարյան
Ծնվել էապրիլի 8, 1943(1943-04-08) (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1966)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1996)
Մասնագիտությունքիմիկոս

Կենսագրություն խմբագրել

Սոկրատ Մարգարյանը ծնվել է 1943 թվականի մարտի 18-ին, Երևան քաղաքում։ 1961-1966 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը[1]։ 1967 թվականին եղել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ֆիզիկական քիմիայի ամբիոնի ասիստենտ, 1968 թվականից դասավանդել է Երևանի ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումում։ 1971-1973 թվականներին եղել է ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ, 1973 թվականին՝ ՀԽՍՀ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1979 թվականին՝ «Հրազդան» ավտոմատ համակարգերի գործարանում գլխավոր տեխնոլոգի տեղակալ, 1982 թվականին՝ Թեթև արդյունաբերության նախարարության ճյուղային գիտահետազոտական լաբորատորիայի կաշվի, քիմիայի և տեխնոլոգիայի բաժնի վարիչ։ 1992-1994 թվականներին եղել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Նոր ալյումինային կոմպլեքսային նյութերի ստացումը և կիրառումը կաշվի դաբաղման գործընթացում» թեմայի ղեկավար, 1994 թվականին՝ Թեթև արդյունաբերության նախարարութան գիտաարտադրական համալիրի հատուկ տեխնոլոգիական բյուրոյի գլխավոր ինժեներ, 1995 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի[2] Կաշվի և մորթու տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, 2007-2010 թվականներին՝ ՀՊԱՀ Սննդի արդյունաբերության սարքավորումների, փաթեթավորման, կաշվի և մորթու տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, 2010 -2018 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր, 2018 թվականից՝ ՀԱԱՀ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։

Աշխատանքները վերաբերում են կաշվի և մորթու քիմիային ու մշակման տեխնոլոգիային։ Ստեղծել է նոր դաբաղանյութեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալ էկոլոգիապես մաքուր, բարձրորակ կաշվի և մորթու նոր տեսակներ։ Հանքային գունանյութերի հիմքի վրա ստացել է կաշվի վերջնամշակման փուլում օգտագործվող նոր գունակային մածուկներ[1]։ Հեղինակ է 120 գիտական աշխատությունների և 12 մեթոդական աշխատանքների։ Ունի 22 հեղինակային իրավունք և 1 արտոնագիր, 2 մենագրություն և 1 դասագիրք։ Գիտական հետազոտությունները վերաբերում են բորօրգանական միացությունների սինթեզին, կաշվի և մորթու քիմիային և տեխնոլոգիային։

Երկեր խմբագրել

  • Մեթոդական ցուցումներ «Ճյուղի ձեռնարկության նախագծում» առարկայից կուրսային նախագիծ կատարելու համար, Երևան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, 2011[3]։
  • Կաշվի և մորթու մշակման տարրական տեխնոլոգիա, Երևան,1997[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 60։
  2. «Մարգարյան Սոկրատ Մանուկի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  3. Գևորգյան, Թ Խ; Մարգարյան, Սոկրատ Մ (2011). Խաչատրյան, Մ Ա (ed.). Մեթոդական ցուցումներ «Ճյուղի ձեռնարկության նախագծում» առարկայից կուրսային նախագիծ կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.
  4. Մարգարյան, Սոկրատ Մ (1997). Գրիգորյան, Ռ Գ (ed.). Կաշվի և մորթու մշակման տարրական տեխնոլոգիա։ Գյուղացիական, ֆերմերների, ժամանակակից տնայնագործների, որսորդների և նրանց համար, ովքեր ուզում են իմանալ այս հին և եկամտաբեր արվեստը. Երևան: Ա.հ.