Սոգդիյան մարզի պատմական թանգարան
Սոգդիյան մարզի պատմական թանգարան (ռուս.՝ Истори́ческий музéй Согди́йской óбласти), տարածաշրջանային պատմական թանգարան Խուջանդում, Տաջիկստանի մեծությամբ երկրորդ քաղաքում և երկրի ամենահյուսիսային նահանգի՝ Սոգդիյան մարզի մայրաքաղաքում։ Թանգարանը կառուցվել է Խուջանդ ամրոցում, որը վերակառուցվել է 1999 թվականին, հին քաղաքի պարսպի հարավարևելյան անկյունում[1][2]։ Հին քաղաքի հյուսիսային կողմում հոսում է Սիրդարյա գետը, որի երկայնքով զբոսաշրջիկները կարող են քայլել կամ գոնդոլ քշել։
Սոգդիյան մարզի պատմական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Տաջիկստան |
Ղեկավարության նստավայր | Խուջանդ, Տաջիկստան |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 2006 թվականին Սոգդիյան մարզի պատմա-տեղական թանգարանի հիման վրա՝ Տաջիկստանի ամենահին թանգարանի։
Խուջանդում երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին՝ երեք տարի շուտ, քան Դուշանբեի ազգային թանգարանը[3]։
1980-ականներին թանգարանը գտնվում էր 20-րդ դարասկզբի ճարտարապետական հուշարձան Մասջիդի Ջամի տաճարի մզկիթի համալիրում։ 1990-ականների վերջին համալիրի այս հատվածը տրվել է քաղաքի իսլամադավան համայնքին։ Թանգարանի նոր շենքը կառուցվել է 2003 թվականից 2006 թվականներին՝ քաղաքի պատմական կենտրոնում գտնվող հնագույն ամրոցի տեղում։ Շինարարությունն արժեցել է 3 800 000 սոմոնի, որից 500 000-ը հատկացվել է երկրի նախագահի գանձարանից[4]։ Թանգարանի նոր ցուցադրությունները բացվեցին այցելուների համար 2007 թվականի մարտին՝ ի պատիվ Խուջանդի 2520-ամյակի տոնակատարության։
2013 թվականին թանգարան է այցելել ավելի քան 30 հազար զբոսաշրջիկ։ Հարկ է նշել, որ ընդհանուր թվից ավելի քան 2000-ը օտարերկրյա զբոսաշրջիկներ էին[4]։
Թանգարանի մասին
խմբագրելԹանգարանի հավաքածուները ներառում են ավելի քան 28 հազար իր։ Ցուցահանդեսում լայնորեն ներկայացված են Սոգդիյան մարզի պատմությանը վերաբերող ցուցանմուշներ, այդ թվում՝ հազվագյուտ տաջիկական ձեռագործ գորգեր, տաջիկական ասեղնագործություն և տարազներ։ Անցյալին ավելի հեռուն նայելով՝ կարելի է տեսնել նախապատմական կյանքի դիորամաներ, ժամանակակից մարմարե խճանկարներ, որոնք պատկերում են Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը, ով մոտակայքում կառուցել է իր քաղաքներից ամենահեռավորը, և Թեմուրմալիկի արձանը, ով հայտնի է դարձել մոնղոլների արշավանքին դիմակայելու փորձի համար 1219 և 1220 թվականներին[5]։ Տաջիկ ժողովրդի հերոս Թեմուրմալիկի արձանը ստեղծվել է երիտասարդ ու տաղանդավոր քանդակագործ, Քամալ Խուջանդիի պետական մրցանակի դափնեկիր Դավրոնջոն Ռախմատովի կողմից՝ 3,5 մետր բարձրությամբ և 4 տոննա բրոնզե մետաղով[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Historical Museum of Sughd». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Khujand Fortress». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Рахимов Н. Т. Из истории краеведения в Таджикистане:А. В. Уэльс — первый директор краеведческого музея Северного Таджикистана / Н. Т. Рахимов // Краеведение как феномен провинциальной культуры : Материалы Всероссийской научно-практической конференции, посвященной 125-летию со дня рождения Андрея Федоровича Палашенкова (1886-1971), Омск, 27–29 октября 2011 года. – Омск: Бюджетное учреждение культуры Омской области «Омский государственный историко-краеведческий музей», 2011. – С. 481-488. – EDN XYFPCX.
- ↑ 4,0 4,1 «Осорхонаи таърихии вилояти Суғд». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Historical Museum of Sughd Region». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Боғи ба номи Камоли Хуҷандӣ бояд фароғатгоҳи ҳақиқӣ бошад». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
Գրականություն
խմբագրել- Осорхонаҳои Тоҷикистон дар даврони истиқлол: Феҳристи адабиёт / Мураттиб ва муаллифи мақолаи муқаддимавӣ Ф. Шарифзода; М. Ш. Комилзода. — Душанбе: Бухоро, 2013. — 224 с.Осорхонаҳои Тоҷикистон дар даврони истиқлол: Феҳристи адабиёт / Мураттиб ва муаллифи мақолаи муқаддимавӣ Ф. Шарифзода; М. Ш. Комилзода. — Душанбе: Бухоро, 2013. — 224 с.