Սյու Թաունսենդ
Սյու Թաունսենդ (անգլ.՝ Susan Lillian "Sue" Townsend, ապրիլի 2, 1946[1][2][3][…], Լեսթեր, Միացյալ Թագավորություն[4][2] և Լեսթեր, Միացյալ Թագավորություն - ապրիլի 10, 2014[1][3][5][…], Լեսթեր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի բանաստեղծուհի, որը հայտնի է իր ստեղծած հերոսի՝ Ադրիան Մոուլի շնորհիվ։
Սյու Թաունսենդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1946[1][2][3][…] |
Ծննդավայր | Լեսթեր, Միացյալ Թագավորություն[4][2] կամ Լեսթեր, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 10, 2014[1][3][5][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Լեսթեր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, դրամատուրգ և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | անգլիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | The Secret Diary of Adrian Mole, Aged 13¾?, The Growing Pains of Adrian Mole?, The True Confessions of Adrian Albert Mole?, Adrian Mole: From Minor to Major?, Adrian Mole: The Wilderness Years?, Adrian Mole: The Cappuccino Years?, Adrian Mole and the Weapons of Mass Destruction?, Adrian Mole: The Prostrate Years?, Rebuilding Coventry?, The Queen and I?, Number Ten? և Queen Camilla? |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | Ջեյմս Ջոյսի մրցանակ և Թագավորական գրական միության անդամ |
ԿենսագրությունԽմբագրել
Սյու Թաունսենդը ծնվել է 1946 թվականին Անգլիայում։ Ապագա գրողի ընտանիքը դասվում էր հասարակ մարդկանց շարքին. մայրը վագոնավար էր, իսկ հայրը՝ փոստատար։ Սյուն եղել է ընտանիքի հինգ աղջիկներից ավագը։ Նա յոթ տարեկանից սկսել է հաճախել Glen Hills Infants and Juniors School դպրոց, որը թողել է տասնհինգ տարեկանում, երբ տապալել է եզրափակիչ քննությունը։
Թաունսենդը փորձել է տարբեր մասնագիտություններ, ներառյալ՝ հավաքարարը և թերթ բաժանողը։ 18 տարեկանում ամուսնացել է։ Գրական կարիերայի երազանքները ստիպված է եղել հետաձգել։ Առաջին ամուսնուց ունեցել է երեք երեխա։ Ամուսնության փլուզումից հետո, երբ մնացել է մենակ, Թաունսենդը սկսել է հանդիպել թիավարման մարզիչ և ուղեկցորդ Քոլին Բրոդվեյի (անգլ.՝ Colin Broadway) հետ[6] և շուտով ինքն էլ է դարձել թիավարման մարզիչ։ Քոլինը նրա չորրորդ երեխայի՝ Լիզայի հայրն է։ Հենց Քոլինին է Սյուն հայտնել գրականությունում իր երազանքների մասին[7]։
1978 թվականին նրան հաջողվել է համատեղել թիավարումը գրական գործունեության հետ։ Դեռ առաջին ամուսնության ընթացքում Թաունսենդը հետաքրքրված էր ընթերցարանությամբ, ուսումնասիրում էր գրականության պատմություն, ծանոթանում էր գրական ոճերի հետ։
Գրել է պիեսներ «Փյունիկ» (Phoenix Arts Centre) թատրոնի համար։
1981 թվականին իր առաջին պիեսի՝ «Բրյուհորանգ»-ի համար Թաունսենդը լոնդոնյան Thames Television հեռուստատեսության կողմից ստացել է մրցանակ[8]։ Տաս տարի անց նրան ներկայացրել են որպես անգլիական գրականության դասական։ Բացի «Ադրիան Մոուլի օրագրեր»-ից, գրել է մի քանի պիեսներ, վեպեր՝ «Մենք թագուհու հետ», «Քովենթրին վերածնվում է», «Երխա-ուրվականներ»։
1999 թվականին բժիշկները նրա մոտ ախտորոշել են շաքարային դիաբետ, որը հանգեցրել է տեսողության վատացմանը։ 2001 թվականին Թաունսենդը ընդհանրապես կուրացել է[6], բայց չի դադարել գրել։ Նա իր ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ «իր սեփական երեխաները վայելում են իր ներկայությունը և կարդում են գրքեր»[9]։
2014 թվականի ապրիլի 10-ին Սյու Թաունսենդը ինսուլտից վախճանվել է իր տանը։
ՄատենագիտությունԽմբագրել
Ադրիան Մոուլի օրագրերԽմբագրել
- The Secret Diary of Adrian Mole, Aged 13¾ (1982), her best-selling book, and the best-selling new British fiction book of the 1980s.
- The Growing Pains of Adrian Mole (1984)
- The True Confessions of Adrian Albert Mole (1989)
- Adrian Mole: From Minor to Major (1991) is an omnibus of the first three, and includes as a bonus the specially written Adrian Mole and the Small Amphibians.
- Adrian Mole: The Wilderness Years (1993)
- Adrian Mole: The Cappuccino Years (1999)
- Adrian Mole and the Weapons of Mass Destruction (2004)
- The Lost Diaries of Adrian Mole, 1999–2001 (2008)
- Adrian Mole: The Prostrate Years (2009)
ՊիեսներԽմբագրել
- Womberang
- Dayroom
- The Ghost of Daniel Lambert
- Bazaar and Rummage
- Groping for Words
- The Great Celestial Cow
- The Secret Diary of Adrian Mole: The Play
- Ten Tiny Fingers, Nine Tiny Toes
- Captain Christmas and the Evil Adults
- Are You Sitting Comfortably?
Այլ ստեղծագործություններԽմբագրել
- Rebuilding Coventry (1988)
- The Queen and I (1992), a story about the British Royal Family living a "normal" life on an urban housing estate following a republican revolution.
- Ghost Children (1997), a novel treating the issues of bereavement, child abuse and women's self-esteem in relation to body image.
- Number Ten (2002)
- Queen Camilla (2006)
- The Woman Who Went to Bed for a Year (2012)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://web.archive.org/web/20170323112746/http://jeugdliteratuur.org/auteurs/sue-townsend
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120729482 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 Sue Townsend // The Sunday Times. — Times Newspapers Ltd, 15 октября 2006.
- ↑ Alex Clark I didn't know what Adrian Mole looked like – well, not until I saw John Major on the telly // The Guardian. — Лондон: Guardian News and Media Limited, 7 ноября 2009.
- ↑ «Sue Townsend received the award of Distinguished Honorary Fellow – the highest award the University can make- on 10 July» (англ)։ University of Leicester։ Արխիվացված օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-05-03
- ↑ Rosanna Greenstreet Интервью Сью Таунсенд // The Guardian. — Guardian News and Media Limited, 20 января 2007.