Սյուզան Քոլինզ

ամերիկացի քաղաքական գործիչ

Սյուզան Քոլինզ (անգլ.՝ Susan Margaret Collins, դեկտեմբերի 7, 1952(1952-12-07)[3], Caribou, Արուստուկ շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Մեն նահանգից ԱՄՆ սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ։

Սյուզան Քոլինզ
անգլ.՝ Susan Collins
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Սենտ Լորենս համալսարան (1975)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, congressional staff և տնօրեն
Դավանանք կաթոլիկություն[2] և ռոմանական կաթոլիկ
Ծննդյան օր դեկտեմբերի 7, 1952(1952-12-07)[3] (71 տարեկան)
Ծննդավայր Caribou, Արուստուկ շրջան, Մեն, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Susan Margaret Collins
Հայր Donald Collins?
Մայր Patricia M. Collins?
 
Կայք՝ collins.senate.gov
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Սենտ Լոուրենս համալսարանը և մինչև 1987 թվականը սկսել է աշխատել սենատոր Ուիլյամ Քոենի համար։ 1994 թվականին նա կորցրել է Մենի նահանգապետի ընտրարշավը։ 1996 թվականին սենատոր Քոենը հրաժարական է տվել՝ հետագայում ստանալով ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը, և Քոլինզը ընտրվել է ԱՄՆ Սենատ։ Վերընտրվել է 2002 և 2008 թվականներին։

2016 թվականին ԱՄՆ փոխնախագահի ընտրություններում ստացել է մեկ ձայն անհուսալի ընտրիչից։

Նշվել է «Support of Science Award»-ից CSSP (2019 թվական)։

Աշխատանք ԱՄՆ Սենատում խմբագրել

Սյուզան Քոլինզը պաշտոնը ստանձնելուց հետո ոչ մի անգամ բաց չի թողել Սենատի քվեարկությունը[4]։ 2015 թվականին նա մասնակցել է 6000-րդ անընդմեջ Սենատի քվեարկությանը[5], իսկ 2019 թվականին՝ 7000-րդ անընդմեջ քվեարկությանը[6]։

Քոլինզը չափավոր հանրապետական լինելու համբավ է ունեցել[7][8]։ 2013 թվականին նա Սենատում իր հանրապետական գործընկերներից բոլորից հաճախ քվեարկել է նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությանը համապատասխան[9]։ 2016 թվականին Քոլինզը հրապարակավ հայտարարել է 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփին սատարելուց հրաժարվելու մասին[10], իսկ քվեաթերթիկում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի անունը[11]։ 2017 թվականին Լուգարի կենտրոնը Քոլինզին բնութագրել է որպես ԱՄՆ 115-րդ Կոնգրեսում միջկուսակցական համագործակցության առավել հակված սենատոր[12][13]։ Նա դարձել է հանրապետական սենատորներից միակը, որը դեմ է քվեարկել նախագահ Թրամփի կողմից առաջադրված Սքոթ Պրուիտի[14], Էնդրյու Ուիլերի[15] (երկուսն էլ առաջադրվել են շրջակա միջավայրի պահպանության գործակալության Ադմինիստրատորի պաշտոնում) և Էմի Քոնի Բարեթի (առաջադրվել է ԱՄՆ Գերագույն դատարանում)[16]։ Քոլինզը չի աջակցել Թրամփի առաջին իմպիչմենտին[17], բայց քվեարկել է նրան պաշտոնանկ անելու օգտին՝ երկրորդ իմպիչմենտի կայացումից հետո[18]։

2021 թվականի մարտին Քոլինզը դարձել է միակ հանրապետական սենատորը, որը կողմ է քվեարկել Խավիեր Բեսերայի թեկնածությանը (առաջադրվել է նախագահ Ջո Բայդենի կողմից ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում)[19]։ Մի քանի շաբաթ առաջ Բայդենը հետ էր կանչել Նիրա Տանդենի առաջադրումը վարչական-բյուջետային վարչության տնօրենի պաշտոնում նրա խնդրանքով այն բանից հետո, երբ Քոլինզը, Միթ Ռոմնին և պահպանողական դեմոկրատ Ջո Մենչինը հայտարարել են, որ իրենք դեմ կքվեարկեն նրա հաստատմանը Թանդենի նախորդ հայտարարությունների պատճառով[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=C001035
  2. GitHub — 2007.
  3. 3,0 3,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
  4. «Sen. Susan Collins». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  5. Barrett, Ted (2015 թ․ սեպտեմբերի 17). «The Senate's Iron Lady: Susan Collins casts 6,000th consecutive vote». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  6. Lesniewski, Niels (2019 թ․ հունիսի 18). «Susan Collins casts her 7,000th consecutive Senate vote». Roll Call (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  7. Woodard, Colin (2017 թ․ փետրվարի 5). «Sen. Susan Collins develops pivotal, but uncomfortable, role as check on Trump». Press Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  8. Kiefer, Francine (2018 թ․ հուլիսի 23). «Can the center hold? Susan Collins and the high wire act of being a moderate». Christian Science Monitor (անգլերեն). ISSN 0882-7729. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  9. Lesniewski, Niels; Lesniewski, Niels (2014 թ․ փետրվարի 4). «Collins, Murkowski Most Likely Republicans to Back Obama». Roll Call (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  10. Diaz, Daniella (2016 թ․ օգոստոսի 9). «GOP senator: 'I will not be voting for Donald Trump'» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  11. Carney, Jordain (2016 թ․ նոյեմբերի 9). «GOP senator wrote in Paul Ryan for president». The Hill (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  12. «The Lugar Center - McCourt School Bipartisan Index» (PDF) (անգլերեն). Washington, D.C.: The Lugar Center. 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Collins ranked most bipartisan U.S. Senator» (անգլերեն). Presque Isle, Maine: WAGM-TV. 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  14. «Senate votes for confirmation of Scott Pruitt as EPA administrator» (անգլերեն). CBS News. 2017 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  15. Green, Miranda (2019 թ․ փետրվարի 28). «Senate confirms Wheeler to lead EPA». The Hill (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  16. Fausset, Richard (2020 թ․ հոկտեմբերի 27). «Amy Coney Barrett Sworn In as Supreme Court Justice, Cementing Conservative Majority». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. «How senators voted on Trump's impeachment». Politico (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  18. «Donald Trump acquitted in impeachment trial». The Guardian (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  19. Sprunt, Barbara (2021 թ․ մարտի 18). «Senate Confirms Xavier Becerra To Head Health And Human Services». NPR (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  20. Mangan, Dan (2021 թ․ մարտի 2). «Neera Tanden withdraws from nomination as Biden budget chief» (անգլերեն). CNBC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել