Անհուսալի ընտրիչ
Անհուսալի ընտրիչ[1] (նաև սխալ ընտրիչ[2], երբեմն «նենգ» և այլ հոմանիշներ, անգլ.՝ faithless elector), ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Ընտրողների կոլեգայի ներկայացուցիչը, որը չի քվեարկում իր նահանգում ժողովրդական քվեարկության արդյունքներով։
Իրավական կարգավիճակ
խմբագրելԻրավաբանորեն Ընտրողների կոլեգիայի ներկայացուցիչներն իրավունք ունեն քվեարկել ինչպես և ում օգտին կկամենան՝ անտեսելով ժողովրդական քվեարկության արդյունքները իրենց նահանգում։ Նահանգի իշխանությունները, իրենց հերթին, իրավունք ունեն դրամական տուգանքներ կիրառել և որոշ նահանգներում չեղյալ համարել նման ձայները։ Ընդհանուր իրավիճակը ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից պարզաբանվել է 1954 թվականին՝ «Ռեյն ընդդեմ Բլեերի» գործի որոշման մեջ։ Հստակեցվել է, որ նահանգներն ու կուսակցությունները, որոնց պատկանում են ընտրիչները, իրավունք ունեն նրանցից պահանջել նախնական «ձայնին հավատարմության երդում» (անգլ.՝ pledge to vote) և նախատեսել գործողություններ նման երդման խախտման դեպքում, սակայն չեն կարող հետապնդել ընտրիչներին քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում նման երդումը խախտելու համար։ Որոշման եզրափակիչ մասում ասվում է․
2016 թվականին Վաշինգտոն նահանգից չորս անհուսալի ընտրիչները (քվեարկել են 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրողների կամքին հակառակ) տուգանել են հազարական դոլարով[3]։ 2020 թվականի հուլիսի 6-ին ԱՄՆ Գերագույն դատարանը միաձայն որոշել է, որ նահանգների իշխանությունները կարող են պատժել անհուսալի ընտրողներին[3]։
Հիմնական իրադարձություններ
խմբագրել- 1796 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններն առաջինն էին անհուսալի ընտրողի մասնակցությամբ՝ Փենսիլվանիայից Սամուել Մայլսը (Samuel Miles) իր նահանգում հաղթած Ջոն Ադամսի փոխարեն սեփական ընտրությամբ քվեարկեց Թոմաս Ջեֆերսոնի օգտին։
- Ամենաշատ ձայները փոխվել են 1872 թվականի ընտրություններում։ Սակայն այստեղ ընտրիչների նկատմամբ դժվար է կիրառել անհավատարմության կամ անվստահության չափանիշներ, քանի որ իրավիճակը պայմանավորված էր օբյեկտիվ հանգամանքներով։ Նախագահի թեկնածու Հորաս Գրիլին մահացել է ընտրություններից մեկ ամիս անց՝ հենց ընտրիչների հավաքին։ Այդ պատճառով էլ Ընտրիչների կոլեգիան իր ստացած ժողովրդական ձայները հավասարաչափ բաշխել է մյուս թեկնածուների միջև և դրան համաչափ ավելացրել յուրաքանչյուրի ընտրիչների թիվը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Президентские выборы 2008 г. Путеводитель по избирательному процессу в США» (PDF). Globe Pequot Press. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Владимир Козловский (2016 թ․ դեկտեմբերի 18). «Коллегия выборщиков: формальность или последняя надежда противников Трампа?». Русская служба Би-би-си.
- ↑ 3,0 3,1 Выборщиков в США обязали голосовать за кандидата, которого поддержали избиратели штата