Սյուզաննա Խարդալյան (այլ տարբերակներ՝ Խարտալյան և Կարտալյան շվեդ.՝ Suzanne Khardalian) (փետրվարի 5, 1956(1956-02-05), Բեյրութ, Լիբանան), շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր։

Սյուզան Խարդալյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1956(1956-02-05) (68 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ,  Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան{{{2}}} Շվեդիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլրագրող, կինոռեժիսոր և սցենարիստ
Աշխատանքկինոռեժիսոր, գրող, սցենարիստ
Գործունեություն1988 թվականից մինչ օրս
ԱմուսինPeÅ Holmquist?
 Suzanne Khardalian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սյուզան Խարդալյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 5-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյ­րութում։ Նրա ընտանիքը ցեղասպանությունից փրկվելու նպատակով հաստատվել էր Լիբանանում։ Սովորելով Բեյրութում և Փարիզում՝ ստացել է լրագրողի որակավորում։ Եղել է Փարիզում հրատարակվող հայկական «Կամք» թերթի խմբագիր։ 1987 թվականից բնակվում է Ստոկհոլմում։ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և միջազգային դպրոցի մագիստրոսի կոչում։ Շվեդիայում ավարտել է Փաստագրական ֆիլմերի ստոկհոլմյան դպրոցը[1]։

1988 թվականին նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը։ Մեկ տարի անց՝ 1989 թվականին, Շվեդական ազգային կինոակադեմիայի «Ոսկե բզեզ» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «լավագույն ֆիլմ» մրցանակը։ Նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Թուրքիայում, ռեժիսորական խումբը աշխատել է գաղտնի տեսախցիկներով, սակայն նրանց նկատել և ձերբակալել ե։ Խարդալյանը իր խմբի հետ միասին մեղադրել են ի օգուտ Շվեդիայի լրտեսության մեջ[2]։ Խարդալյանը իր գործերում բազմիցս անդրադարձել է հայկական թեմատիկային։ Նրա խոսքերով «Ցեղասպանության թեման իմ բոլոր ֆիլմերի կարմիր թելն է»[3]։ 2011 թվականին նա ավարտել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի նկարահանումները, որը պատմում էր Խարդալյանի տատի պատմությունը, ով վերապրել էր հայոց ցեղասպանությաունը և ենթարկվել սեռական ստրկության։ Հաջորդ տարի նրա փաստագրական-ինքնակենսագրական ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան 2012» կինոփառատոնի ժամանակ, որտեղ արժանացել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի հատուկ մրցանակին[4]։

2012 թվականի օգոստոսին ռեժիսորը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ամուսնացել է օպերատոր և ռեժիսոր Պեր Հոլմքվիստի հետ։ Սակայն պարզվել է, որ նրանք արդեն 22 տարի ամուսնացած են, սակայն մինչ այդ օրը չէին օրինականացրել իրենց ամուսնությունը[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2011Տատիկիս դաջվածքները
  • 2008Երիտասարդ Ֆրեյդը Գազայում
  • 2005Հիմարություն
  • 2005Ես ատում են շներին
  • 2002Ո՞ւր է իմ հաղթանակը
  • 2001Բառեր և քար — 2000 տարեկան Գազան
  • 2000Օփիումից քրիզանթեմներ
  • 1997Նրա հայ արքայազնը
  • 1996Առյուծը Գազայից
  • 1991Թաքցնել Անժելայից
  • 1988Խորհրդային Միության գաղտնի պատերազմը
  • 1988Վերադարձ դեպի Արարատ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сюзан Хардалян: «Курс на Восток»». Собеседник Армении. 2012 թ․ նոյեմբերի 5.(չաշխատող հղում)
  2. Арен Вардапетян (2007 թ․ դեկտեմբերի 25). «Из Стокгольма к Арарату, или как обрести Родину?». НОРАВАНК. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  3. «Տատիկիս դաջվածքները». Բացառիկ ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին
  4. «Фильм "В тумане" Лозницы победил на кинофестивале "Золотой абрикос"». РИА-Новости. 2012 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  5. ««Տատիկին դաջվածքների» ռեժիսորն ամուսնացել է նույն ֆիլմի օպերատորի հետ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.