Սյուզաննա Շահբազյան (անգլ.՝ Suzanna Shahbazian, 2004, Մոնրեալ), հայազգի կանադացի մարզիկ (գեղարվեստական մարմնամարզություն)։ 2022 թվականի Համագործակցության խաղերի թիմային ոսկե մեդալակիր է և արծաթե մեդալակիր գնդակի մրցաձևում։ Նա նաև պանամերիկյան առաջնության մեդալակիր է։

Սյուզաննա Շահբազյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝2004
Ծննդավայր՝Մոնրեալ

Վաղ կյանք խմբագրել

Շահբազյանը ծնվել է Մոնրեալում, Քվեբեկ 2004 թվականին[1]։ Նա մարմնամարզությամբ սկսել է զբաղվել չորս տարեկանում, նրա կուռքերն են ռուս մարմնամարզուհիներ Ալինա Կաբաևան և Լիասան Ուտիաշևան[2]։

Կարիերա խմբագրել

Շահբազյանը ընտրվել է 2019 թվականի Մոնտերեյում անցկացված պատանիների համաամերիկյան առաջնությունում, որտեղ թիմային մրցապայքարում արժանացել է արծաթե մեդալի[3]։

2022 թվականին նա մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացված համաամերիկյան առաջնությանը, որտեղ օղակի մարզաձևում նվաճել է արծաթ և գնդակով բրոնզ և թիմային անվանակարգում[4][5]։ Օգոստոսին նա մասնակցել Բիրմինգհեմի Համագործակցության խաղերին, որտեղ ոսկի մեդալ է նվաճել Կարմել Կալլեմայի և Տատյանա Կոկանովայի թիմերում, ինչպես նաև արծաթ է նվաճել գնդակով[6][7][8]։ Մեկ ամիս անց Շահբազյանը ընտրվել է Սոֆիայում կայանալիք աշխարհի առաջնությունում, որտեղ նա զբաղեցրել է 35-րդ տեղը բազմամարտում, 35-րդը՝ օղակով, 30-րդը՝ գնդակով և 38-րդը՝ գուրզերով[9]։ Սյուզան Շահբազյանը Կանադայի որակավորման առաջնությունում (Elite Canada 2024) գեղարվեստական մարմնամարզության մրցույթում նվաճել է ընդհանուր ոսկին և այդ արդյունքով ավտոմատ կերպով վաստակել է Կանադան աշխարհի մակարդակով ներկայացնելու կարգավիճակ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «SHAHBAZIAN Suzanna - FIG Athlete Profile». www.gymnastics.sport. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  2. «Suzanna Shahbazian | Gymnastique Québec». Fédération de gymnastique du Québec (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  3. «News | Gymnastics Canada». gymcan.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «2022 Pan American Teams» (PDF). usagym.
  5. «2022 Pan American Event Finals» (PDF). usagym.
  6. «2022 Commonwealth Games Rhythmic Gymnastics» (PDF).
  7. «Rhythmic Gymnastics - Ball results». BBC Sport. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  8. «Canada crowned Rhythmic Gymnastics champions». Commonwealth Games - Birmingham 2022 (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  9. «2022 World Championships Result Book» (PDF). longinestiming.com.
  10. LLC, Helix Consulting. «19-ամյա Սյուզան Շահբազյանը Կանադայի Elite Canada 2024 գեղարվեստական մարմնամարզության մրցույթում նվաճեց ընդհանուր ոսկին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.