Սյուզաննա Մելքոնյան (օպերային երգչուհի)

հայ օպերային երգչուհի (սոպրանո)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սյուզաննա Մելքոնյան (նոյեմբերի 10, 1980(1980-11-10), Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։

Սյուզաննա Մելքոնյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1980(1980-11-10) (43 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2002)

Կենսագրություն խմբագրել

Սյուզաննա Մելքոնյանը ծնվել է Երևանում։ 1987-1997 թվականներին սովորել է Երևանի թիվ 17 վոկալ միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցում, այնուհետև՝ 1997-2002 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում։ 2005 թվականից՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[1]։

2011 թվականից համագործակցում է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում կատարելով Տատյանայի դերերգը, հանդես գալով նաև Մոցարտի՝ «Ռեքվիեմ» և Հալաջյանի՝ «Մեսսա» օպերաներում[1]։

2012-2014 թվականներին աշխատել է Վոլգոգրադի երաժշտական թատրոնում` Վերդիի «Տրավիատա» օպերայում կատարելով Վիոլետտայի դերերգը[1]։

Դերերգեր խմբագրել

Հեղինակ Օպերա Դեր
Արմեն Տիգրանյան Անուշ Անուշ
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Վիոլետտա
Պյոտր Չայկովսկի Եվգենի Օնեգին Տատյանա
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Կախարդական սրինգ Պամինա, Գիշերային թագուհի
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Դոն Ժուան Ցերլինա
Ժորժ Բիզե Կարմեն Միքայելլա
Ջակոմո Պուչինի Մադամ Բատերֆլայ Բաթերֆլայ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Սյուզաննա Մելքոնյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.