Գուլ (նորվ.՝ Gol), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Գուլ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն նյունորսկն է։ Զբաղեցնում է 532.51 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[3]։

Picto infobox map.png
Գուլ
նորվ.՝ Gol

Զինանշան
Gol komm.svg
Գուլ կոմունայի զինանշան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակԿոմունա
Մտնում էBuskerud våpen.svg Բուսկերուդ ֆյուլքե
ՎարչկենտրոնԳուլ գյուղ
Ամենաբարձր կետNystølsvarden?[1]
Ջան-Հալվարդ Բրեկո
Հիմնական լեզուՆյունորսկ
Բնակչություն (2007)
4439 (218 տեղ)
Խտություն8
Տարածք532.51  (200 տեղ)
NO 0617 Gol.svg
Հիմնադրված էհունվարի 1, 1897[2] թ.
Սահմանակցում էՆես, Օլ, Հեմսեդալ, Նուր Էուրդալ և Սյոր Էուրդալ
Ժամային գոտիUTC+1
ՓոխարինեցGol og Hemsedal?[2]
ISO 3166-2 կոդ0617
gol.kommune.no
Գուլ կոմունան Բուսկերուդ ֆյուլքեի քարտեզին
Բուսկերուդ ֆյուլքեն Նորվեգիայի քարտեզին

Գուլի զինանշանըԽմբագրել

Գուլ կոմունայի զինանշանը հաստատվել է 1985 թվականի սեպտեմբերի 13-ին և իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են սև գույնի երեք բանալիներ։ Բանալիները խորհրդանշում են Գուլի հին եկեղեցու բանալիները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ[3]։

Տեսարժան վայրերԽմբագրել

Գուլ կոմունայում են գտնվում բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ նաև 1157–1216 թվականներին կառուցված Գուլի եկեղեցին, որոնք հանդիսանում են կոմունայի տեսարժան վայրերից։

Գուլ գյուղում կառուցվել է բացօթյա թանգարան, որը նվիրված է կոմունայի պատմության, սոցիալ-կենցաղային կյանքի պատկերավոր ներկայացմանը։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են հին ժամանակներում տարածաշրջանի բնակիչները կազմակերպել իրենց առօրյան։ Առկա բազմաթիվ շինություններից ամենահինը թվագրվում է 17-րդ դարով։

ԲնակչությունԽմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Գուլ կոմունայում բնակվում է 4439 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[3]։

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://kartverket.no/til-lands/fakta-om-norge/hoyeste-fjelltopp-i-kommunen
  2. 2,0 2,1 Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 24. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  3. 3,0 3,1 3,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)