Սմոլյան
Սմոլյան (բուլղար․՝ Смолян), քաղաք և ձմեռային հանգստավայր Բուլղարիայի ծայր հարավում, Հունաստանի հետ սահմանին կից, Չեռնա (Սև) և Բյալա (Սպիտակ) գետերի հովտում, Ռոդոպի լեռների ամենաբարձր՝ կենտրոնական հատվածի ստորոտին, համբավավոր Պամպորովո և Չեպելարե ձմեռային հանգստավայրերից հարավ։ Նույնանուն մարզի և համայնքի կենտրոնն է։ 2011 թվականի փետրվարի տվյալների համաձայն՝ ունեցել է 30,283 բնակիչ։
Սմոլյան | |
---|---|
Տեսակ | oblast seat?, քաղաքապետարանի տեղակայման վայր և Բուլղարիայի քաղաք |
Երկիր | Բուլղարիա |
Վարչատարածք | Smolyan?[1] |
ԲԾՄ | 1002 ± 1 մետր |
Մակերես | 134,59 կմ² |
Անվանումը
խմբագրելՔաղաքն կոչվել է տեղի սլավոնական սմոլյան ցեղի անունով, որն ըստ ամենայնի շաղկապվում է սլավոներեն սմոլա (խեժ, ձյութ) բառի հետ[2]։
Պատմություն
խմբագրելՀնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Սմոլյանի տեղում և շրջակայքում առաջին բնակավայրերնը հիմնվել են դեռևս մեր թվականությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջերին-առաջին հազարամյակի սկզբներին։ Միջին դարերում բնակավայրը, ձեռք բերելով իր պատմական ու ներկայիս անվանումը՝ դեռևս 7-րդ դարից այդտեղ բնակություն հաստատած սլավոնական ցեղի անունից, կառավարվել է մասամբ բյուզանդական կայսրության, մասամբ էլ բուլղարական առաջին թագավորության կողմից։ 14-րդ դարում մի որոշ ժամանակ գտնվել է բուլղար ֆեոդալ Մոմչիլի ենթակայության տակ, ապա նվաճվել թուրքերի կողմից։ Հինգ դար մնացել է օսմանյան լծի տակ, 1867-ից 1912 թվականներին՝ Ադրիանապոլսի վիլայեթի Գյումուլչինե սանջակի կազմում՝ Փաշմակլի կամ Ահիչելեբի անվանումով։
Ազատագրվել է բալկանյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1912 թվականին, Վլադիմիր Սերաֆիմովի 21-րդ Sredna Gora գնդի ջանքերով։ Ներկայիս Սմոլյանը կազմավորվել է Ուստովո /Ustovo/, Ռայկովո /Raykovo/ և Եզերովո /Ezerovo/ գյուղերի միացումով, 1960 թվականին։
Բնակչությունը
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սմոլյանի բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 5,000[3]։ Այդուհետ տարեցտարի աճել է (գլխավորապես շրջակա գյուղերից ու քաղաքներից տեղափոխվածների հաշվին)՝ 1990-ական թվականների սկզբին հասնելով իր գագաթնակետին և անցնելով 34 հազարի սահմանագիծը[4]։
Էթնիկ խմբերը
խմբագրել2011 թվականի վերջերին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության ազգային կազմն ունեցել է հետևյալ պատկերը[5][6].
- բուլղարներ։ 25,045 (97.0%)
- գնչուներ։ 258 (1.0%)
- թուրքեր։ 153 (0.6%)
- այլք 120 (0.5%)
- ազգային պատկանելությունը չորոշակիացրածներ։ 4,818 (15.7%)
Կլիմա
խմբագրելՍմոլյանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 2.7 (36.9) |
4.5 (40.1) |
9.2 (48.6) |
13.6 (56.5) |
18.5 (65.3) |
22.2 (72) |
25.6 (78.1) |
25.7 (78.3) |
21.1 (70) |
16.3 (61.3) |
10.2 (50.4) |
4.1 (39.4) |
14.6 (58.3) |
Միջին ցածր °C (°F) | −5.2 (22.6) |
−3.4 (25.9) |
−2.1 (28.2) |
3.9 (39) |
7.7 (45.9) |
10.8 (51.4) |
12.8 (55) |
12.7 (54.9) |
8.8 (47.8) |
4.7 (40.5) |
1.1 (34) |
−3.8 (25.2) |
4.0 (39.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 80 (3.15) |
70 (2.76) |
90 (3.54) |
90 (3.54) |
200 (7.87) |
100 (3.94) |
80 (3.15) |
30 (1.18) |
10 (0.39) |
90 (3.54) |
180 (7.09) |
210 (8.27) |
1290 (50,79) |
% խոնավություն | 72 | 74 | 69 | 70 | 70 | 69 | 66 | 57 | 62 | 74 | 72 | 77 | 69 |
աղբյուր: [7] |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
- ↑ «гр. Смолян» (Bulgarian). BGGLOBE. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ „pop-stat.mashke.org“
- ↑ (անգլերեն) „WorldCityPopulation“
- ↑ «Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute Արխիվացված 2012-04-22 Wayback Machine Կաղապար:Bg icon
- ↑ «Weather Base». Weather Base. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Smolyan municipality website
- Smolyan municipality at Domino.bg Արխիվացված 2011-11-16 Wayback Machine
- Planetarium Smolyan
- National Astronomical Observatory "Rozhen" Արխիվացված 2009-07-08 Wayback Machine
- Official website of village of "Kutela" Արխիվացված 2012-03-06 Wayback Machine
- Община Смолян
- Сайт на смолянска област
- Статия «Историческият музей в град Смолян — пътешествие през вековете»
- Смолян — град на мечтателните Արխիվացված 2008-03-14 Wayback Machine
- Смолян — удивителен град
- Времето в Смолян Արխիվացված 2011-10-10 Wayback Machine
- Статистика населения (բուլղ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմոլյան» հոդվածին։ |