Սմբատ Բարեջանյան

հայ բժիշկ

Սմբատ Բարեջանյան (1880-ական թվականներ, Հալեպի նահանգի Մարաշ քաղաքում), հայ բժիշկ։

Սմբատ Բարեջանյան
Ծնվել է1880
ԾննդավայրՄարաշ
Ազգությունհայ
ԿրթությունԵյլի համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1880-ական թվականներին, Հա­լե­պի նա­հան­գի Մա­րա­շի գա­վա­ռի կենտրոն Մա­րաշ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Մարաշի սբ. Ստեփանոս նախակրթարանում, միջնակարգը՝ նույն քաղաքի Ազգային Կեդրոնական վարժարանում և ամերիկացի միսիոներների «Ակա­դեմի» (անգլ.՝ Academy) բարձրագույն վարժարանում։ 1899 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Տարսոնի Սեյնթ Պոլ քոլեջը։ 1900 թվականին մեկնել է ԱՄՆ։ 1908 թվականին ավարտել է Եյլի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911 թվականին վերադարձել է Մարաշ և բժիշկ աշխատել։ Եղել է եռանդուն ազգային-հասարակական գործիչ։ 1913 թվականին Ադանայում ամուսնացել է օրիորդ Սիրվարդ Մ. Ճըռյանի հետ։ 1914 թվականին, ԱՄՆ քաղաքացի լինելով հանդերձ, իր կամքին հակառակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Ծառայել է Դարդանելի, Գալիցիայի, Պաղեստինի ռազմաճակատներում։ Պատերազմի ընթացքում անգլիացիների ձեռքը գերի է ընկել և Անգ­լո-Եգիպ­տա­կան հիվանդանոց ուղարկվել՝ բժիշկ ծառայելու։ 1919 թվականին բրիտանական գրավման բանակի ընդհանուր հրամանատար գեներալ Ալենբիի հրամանով մեկնել է Կի­լի­կիա և բժշկական ու ազգային գործունեություն ծավալել։ 1921 թվականին, երբ ֆրանսիացիները լքել են Կիլիկիան, բժիշկն իր ընտանիքով վերադարձել է ԱՄՆ։ 1930 թվականին հաստատվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում։ Եղել է Ամերիկյան բժշկական ընկերության, Մա­սա­չուսեթս նահանգի բժշկական ընկերության և հնչակյան կուսակցության անդամ։ Գրիգոր Գալուստյանի «Մա­րաշ» գրքի հրապարակությանն աջակցել է, տալով արժեքավոր տեղեկություններ հնչակյան կուսակցության մասին։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։