Սմախ (Rhus), աղտոր, աղտորագգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, թփերի, կիսաթփերի, հազվադեպ ծառանման լիանների ցեղ։ Միատուն կամ երկտուն, 0,5-12 (մինչև 20) մ բարձրությամբ բույսեր են։ Տերևները հերթադիր են, եռամաս կամ կենտ փետրաձև։

Սմախ

Դաբաղային սմախ խմբագրել

 
Բուրավետ սմախ
 
Դաբաղային սմախ ա․ վարսանդային ծաղիկներ, բ․ առէջքային ծաղիկներ,գ․ պտուղը

Ծաղիկները մանր են, բազմաթիվ, միակամ երկսեռ ծաղկաբույլերով։ Պսակաթերթիկները և բաժակաթերթիկները 5-ական են, պտուղը ոչ մեծ կորիզապտուղ է։ Հայտնի է սմախի 60 տեսակ՝ տարածված գլխավորապես Հյուսիսային Ամերիկայում, Առաջավոր և Արևելյան Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում։ Հայաստանի անտառային շրջաններում (վայրի վիճակում) աճում է դաբաղային սմախ (Rhus coriarria), իսկ բուսաբանական այգիներում, դենդրոպարկերում և կանաչ գոտիներում՝ նաև բուրավետ սմախ (Rhus aromatica) և թավամազ սմախ (Rhus typnina)։ Դաբաղային կամ սովորական սմախ մինչև 3 մ բարձրությամբ, թավոտ ընձյուղներով և ճյուղերով ծառ կամ թուփ է։ Տերևները պարունակում են դաբաղանյութեր (մինչև 13 %)։ Գինեթթու պարունակող պտուղներն օգտագործվում են բժշկության մեջ, պտղապատյանը որպես համեմունք, տերևներն ու ընձյուղները՝ կաշվի դաբաղման և ներկերի ստացման համար։ Առաջացնում է խիտ արմատային մացառներ, երաշտակայուն է և պիտանի էռոզացված քարքարոտ զառիթափների ու ձորերի անտառապատման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 451