Սղամ
Սղամ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջ վտակ Սակրատ գետի հովտում, Բալու քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | |
---|---|
Սղամ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ |
Գավառակ | Բալուի գավառակ |
Այլ անվանումներ | Սըգան, Սըղամ, Սիղամ, Սղան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել է, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելՏնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն և պարտիզպանությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍղամն ուներ 1261 թվականին կառուցված Ս. Խաչ անունով եկեղեցի։ Գյուղի մոտ բարձր լեռան վրա գտնվում էր Ս. Կարապետ ուխտատեղին, որն ուներ փոքրիկ մատուռ։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր վարժարան։
Անվանի մարդիկ
խմբագրելՍղամում է ծնվել հրապարակախոս Սուրեն Մանվելյանը (1906 թ. -?)[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 630
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն