Սկրապարի շրջան (ալբ․՝ Rrethi i Skraparit), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Բերատի գավառի երեք շրջաններից մեկը։

Սկրապարի շրջան
ալբ․՝ Rrethi i Skraparit
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԿարգավիճակԱլբանիայի շրջան
Մտնում էԲերատի գավառ
Ներառում է8 համայնք
2 քաղաք և 105 գյուղ
ՎարչկենտրոնՉորովոդա
ԲԾՄ1160 մետր[1]
Բնակչություն29 874 մարդ (դեկտեմբերի 3, 2014)[1]
Խտություն13,16
Տարածք775 կմ²[1]
Ժամային գոտիUTC+1[1]
ISO 3166-2 կոդAL-SK

Աշխարհագրական դիրք խմբագրել

Սկրապարի շրջանը գտնվում է Հարավային Ալբանիայի լեռներում։ Նրա տարածքում է գտնվում Օսումի գետը։ Չորովոդա քաղաքից հարավ գետը հոսում է 15 կմ երկարություն ունեցող կիրճով, որը համարվում է զբոսաշրջիկության տեսանկյունից տեսարժան վայր։ Հյուսիս-արևմուտքում գտնվում է Բերատի գավառի ամենաբարձր կետը՝ Տոմոր լեռը (2 415 մ)։

Շրջանի բնակավայրերի մի մասը գտնվում է դժվարամատչելի լեռնային մասերում։

Տնտեսություն խմբագրել

Միջերկրածովյան լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Շրջանի հիմնական բնակչությունը ապրում է 105 գյուղերում և զբաղվում երկրագործությամբ՝ այգեգործությամբ, ձիթենու ու խաղողի արտադրությամբ, իսկ լեռնային շրջաններում զարգացած է անասնապահությունը։ Շրջկենտրոն Չորովոդան, որն իրենից առանձին համայնք է ներկայացնում, ունի սննդի արդյունաբերություն, որոշակի զարգացման վրա է սպասարկման ոլորտը։

Վարչական բաժանում խմբագրել

 
Տոմոր լեռ

Սկրապարի շրջանը բաղկացած է 10 քաղաքային ու գյուղական համայնքներից՝ Բոգովա, Գյերբաս, Ժեպա, Լեշնյա, Կենդար, Պոթոմ, Պոլիչան, Չորովոդա, Չեպան և Վանդրեշա։

Վարչական կենտրոնը Չորովոդա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 10 200 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 775 քառ.կմ տարածք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 GeoNames — 2005.
  2. Ալբանիայի մարդահամար, 2010
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկրապարի շրջան» հոդվածին։