Սկուբի դուն և հրեշը Մեքսիկայում

Սկուբի դուն և հրեշը Մեքսիկայում (անգլ.՝ Scooby-Doo! & The Monster of Mexico), լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։

Սկուբի դուն և հրեշը Մեքսիկայում
անգլ.՝ Scooby-Doo! & The Monster of Mexico
Տեսակմուլտֆիլմ և կինոնկար
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, միստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն, դետեկտիվ ֆիլմ, թրիլեր և արկածային ֆիլմ
Գործողության վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Շարքի մասն էՍկուբի-Դու
ՌեժիսորՍկոթ Ջերալդս
ՍցենարիստԴուգլաս Վուդ
ՀնչյունավորումՖրենկ Ուելքեր և Քեյսի Քեյսեմ
ՊրոդյուսերՄարգարետ Դին
ԵրաժշտությունՌիչ Դիկերսոն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Home Video, Hanna-Barbera և Warner Bros. Animation
ԴիստրիբյուտորWarner Home Video և Նեթֆլիքս
Տևողություն75 րոպե
ՇարքՍկուբի-Դու
ՊրիկվելՍկուբի Դու և վամպիրի մասին լեգենդը
ՍիկվելScooby-Doo! and the Loch Ness Monster?
Թվական2003

Սյուժե խմբագրել

Ֆրեդը և իր ընկերները՝ Դաֆնան, Վելման, Շեգին և Սկուբի դուն ստանում են հրավեր, դեպի Մեքսիկայի Վերակրուս քաղաք։ Խումբը Մեքսիկա ուղևորվում է մեքենայով, որպեսզի ճանապարհին տեսնեն Մեքսիկան։ Պարզվում է, Վերակրուս քաղաքում ապրում է մի հրեշ՝ Չուպակաբրա անունով, որը հասարակ մարդկանց գողանում է կամ դարձնում է մուտանտ։ Սկուբի դուն և իրենց խումբը ամեն կերպ փորձում են գտնել Չուպակաբրայի գաղտնիքը, սակայն մինչ այդ ուղևորվում են Մեխիկոյի թանգարան։ Այնտեղ նրանք ծանոթանում են Ացտեկների մշակույթին և հանկարծակի հայտնվում է մի հոգի, որի անունն է «Հայր»։ Նա վախեցնում բոլորին և հետո անհետանում։ Կարճ ժամանակ անց հայտնվում է նաև Չուպակաբրան։ Ընկերները հետևում են նրանց և բացահայտում այդ գաղտնիքը՝ հրեշի հագուստի տակ գտնվում էր Մեխիկոյի թանգարանի ղեկավարը։

Արտաքին հղումներ խմբագրել