Սկիաթոս

կղզի Հունաստանում

Սկիաթոս (հուն․՝ Σκιάθος), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովի հարավարևելյան հատվածում[1][2]։

Սկիաթոս
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորSkiathos Municipality?
Մասն էՍպորադներ
Մակերես49,898 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Հունաստանի կարևոր զբոսաշրջային կղզիներից է։ Կղզում գտնվող Լալարիա ծովափը համարվում է Հունաստանի ամենաարևոտ հանգստավայրերից մեկը։

Աշխարհագրություն խմբագրել

Սկիաթոս կղզին գտնվում է Եգեյան ծովի հարավ-արևելքում՝ Հունաստանի Հարավային Եգեյան կղզիներ վարչատարածքային միավորի կազմում։

Ծովի մակարդակից բարձրությունը զրոյական է, իսկ ամենաբարձր լեռնագագաթն ունի ընդամենը 433 մետր բարձրություն։ Հիմնական քաղաքը՝ Սկիաթոսը (ըստ 2011 թվականի տվյալների ունի 4.883 մարդ բնակչություն) գտնվում է կղզու արևելքում։

Մյուս բնակավայրերն են Կալիվիան, Տրուլոսը, Հենեմոսը, Կուկունարիեսը և Ահլադիասը։ Սկիաթոս կղզին զբաղեցնում է ընդհանուր առմամբ 49.898 կմ քառակուսի տարածք[3]։ Չնայած իր փոքր տարածքի՝ Սկիաթոսը իր անտառներով և լանդշաֆտական գոտիներով հայտնի զբոսաշրջային վայր է։ Անտառները գտնվում են հիմնականում կղզու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածում[4]։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու վրա բնակվում է 6088 մարդ։

Կղզու հիմնական բնակիչները կղզիաբնակ հույներն են, որոնք հիմնականում ապրում են Սկիաթոս քաղաքում։

Բնակչությունը խոսում է դիալեկտիկ հունարենով, իսկ բնակչությունը դավանում է հույն ուղղափառություն։

Նույն թվականի մարդահամարի տվյալներով բնակչության միջին խտությունը կազմում է 120 մարդ կմ քառ.:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հունաստանի նշանավոր հանգստավայրեր». TargetMap. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «Ամեն ինչ Հունաստանի կղզիների մասին՝ Սկիաթոս». Tandfonline.com. 2011 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «2001 թվականի տվյալներ» (PDF) (հունարեն). Հունաստանի ազգային վիճակագրական ծառայություն.
  4. «Սկիաթոսի աշխարհագրություն». Greeka.com.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկիաթոս» հոդվածին։