Կոռնելիս Սխալկեր
Յոհաննես Պիտեր Սխալկեր (հոլ.՝ Johannes Pieter Schalker, հուլիսի 31, 1890[1], Հաագա, Նիդերլանդներ - փետրվարի 12, 1944[1], Սխեվենինգեն, Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի կոմունիստ։ 1914 թվականից՝ սոցիալ-դեմոկրատ բանվորական, 1916 թվականից՝ ձախ սոցիալդեմոկրատական, Նիդերլանդների կոմունիստական կուսակցության (ՆԿԿ) անդամ (1918)։
Կոռնելիս Սխալկեր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1890[1] |
Ծննդավայր | Հաագա, Նիդերլանդներ |
Մահացել է | փետրվարի 12, 1944[1] (53 տարեկան) |
Մահվան վայր | Սխեվենինգեն, Հաագա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և Դիմադրության մարտիկ |
Զբաղեցրած պաշտոններ | Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ և municipal councilor of Delft? |
Կուսակցություն | Նիդերլանդների կոմունիստական կուսակցություն |
Kees Schalker Վիքիպահեստում |
1925 թվականին դարձել է ՆԿԿ ԿԿ անդամ։ 1929 թվականին՝ ՆԿԿ Հարավային Հոլանդիա գավառի օկրուգային կոմիտեի քարտուղար, 1930 թվականին՝ ՆԿԿ ԿԿ քաղ․ քարտուղար։ 1933-37 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր։ Կոմինտերնի VII կոնգրեսում 1935 թվականին ընտրվել է ԿԻԳԿ անդամության թեկնածու։ 1937 թվականին նշանակվել է ՆԿԿ ներկայացուցիչը ԿԻԳԿ-ում։ 1938 թվականին ՆԿԿ ԿԿ քարտուղար։ Նացիստական Գերմանիայի զորքերի կողմից երկրի օկուպացումից (1940) հետո մտել է կուսակցության անլեգալ ղեկավարության կազմ։
1943 թվականի նոյեմբերին գնդակահարվել է նացիստական ուժերի կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիս Սխալկեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 434)։ |