Սլովակիայի փոստ
Սլովակիայի փոստ (սլովակ.՝ Slovenská pošta), Սլովակիայի պետական փոստային ընկերություն, որը պատասխանատու է Սլովակիայի տարածքում փոստի սպասարկման հարցում։ Ձևավորվել է 1993 թվականի հունվարի 1-ին՝ Սլովակիայի ինքնավարության ու անկախության ճանաչումից հետո։ 2004 թվականի հոկտեմբերին անցել է պետական վերահսկողության տակ՝ վերածվելով սահմանափակ պատասխանատվությամբ բաց հանրային ընկերության։ Գտնվում է Սլովակիայի Հանրապետության տրանսպորտի, շինարարության և տեղական զարգացման նախարարության ենթակայության տակ։
Սլովակիայի փոստ | |
---|---|
Տեսակ | postal service? |
Հիմնադրված է | հունվարի 1, 1993 |
Հիմնադիր | Ministry of Transport and Construction of the Slovak Republic? |
Վայր | Բանկա Բիստրիկա, Սլովակիա, Շենգեն գոտի |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | mail? |
Սեփականատեր | Սլովակիա |
Կայք | posta.sk |
Մասնակից է | Համաշխարհային փոստային միություն |
Սլովակիայի փոստն ունի 1566 բաժանմունք ամբողջ երկրի տարածքում և Սլովակիայի խոշորագույն փոստային ընկերությունների մեջ երրորդ տեղն է զբաղեցնում։ Բացի փոստի ցրումից՝ այն զբավում է նաև փոստային նամականիշների թողարկմամբ և ունի սեփական թանգարան։ Ընկերության գլխավոր բաժանմունքը գտնվում է Բանսկա Բիստրիցայում[1]։
ՊատմությունԽմբագրել
Սլովակիայի փոստը հիմնադրվել է 1993 թվականի հունվարի 1-ին՝ Փոստի ու հեռահաղորդակցության կառավարման վարչության (սլովակ.՝ Správa pôšt a telekomunikácií) բաժանումից հետո։ Այն մասնատվել է երեք ընկերությունների՝ Սլովակիայի փոստ, Slovenské telekomunikácie (ներկայումս՝ Slovak Telekom) և Poštová novinová služba, š.p. (ներկայումս՝ Prvá novinová spoločnosť, a.s.)։
2004 թվականի սեպտեմբեր 20-ին Տրանսպորտի, շինարարության և տեղական զարգացման նախարարության որոշումով այն վերածվել է սահմանափակ պատասխանատվությամբ հանրային բաց ընկերության։ Այս որոշումն ուժի մեջ է մտել 2004 թվականի հոկտեմբերի 1-ից։ 2006 թվականին Moody’s վարկանշային կազմակերպության տվյալներով Սլովակիայի փոստն արժանացել է բարձրագույն Aaa վարկանիշի, որը հաստատվել է 2014 թվականին։
2013 թվականին երեք տարվա ընթացքում առաջին անգամ փոստը ֆինանսական տարին ավարտել է մաքուր եկամտի դրական ցուցանիշներով՝ այդ միտումը պահելով նաև հաջորդ տարի (շահույթը կազմել է 4,91 միլիոն եվրո մինչև հարկերի մուծումը)[2][3][3]։ 2015 թվականին այն դուրս է եկել ապահովագրական շուկա՝ ձեռք բերելով PPB (վերանվանվել է Poštová poisťovňa, a.s.) ընկերության բաժնետոմսերի 20 %-ը[4]։
ԳործունեությունԽմբագրել
Սլովակիայի փոստը երկրի առաջատար կազմակերպություններից է, որոնք փոստային ծառայություններ են մատուցում, կատարում են դրամական փոխանցումներ, ունեն համապատասախան լոգիստիկ պայմաններ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում գործունեություն իրականացնելու համար։ Ընկերությունը համարվում է eKolok համակարգի օպերատոր Սլովակիայում վարչական ու դատական ծախսեր հավաքելու գործում։ IOMO ծրագրի հիմնական գործընկերն է քաղաքացիներին տեղում պետական ծառայություններ մատուցելու խնդրով։
Գործունեության գնահատականԽմբագրել
ՊարգևատրումներԽմբագրել
- 2008 թվականին Սլովակիայի փոստը ստացել է Որակի ու բնապահպանական կառավարման արտոնագիր, որը համապատասխանում է STN EN 9001:2001 a STN EN ISO 14001:2005 ծառայություններին, ինչպես նաև դարձել է մարդկային ռեսուրսների ոլորտում HR Gold մրցանակի դափնեկիր։
- 2013 թվականին Սլովակիայի փոստը ստացել է «Národná cena Slovenskej republiky» մրցանակ որակի համար և բարձր գնահատականի արժանացել՝ համաձայն EFQM ստանդարտի։
- 2014 թվականին ծառայությունների համար արժանացել է SOPK մրցանակի։
ՏուգանքներԽմբագրել
2016 թվականին Սլովակիայի փոստը Էլեկտրոնային հեռահաղորդակցության և փոստային ծառայությունների վարչության կողմից տուգանվել է 3,500 եվրոյով սպասարկման ժամկետներին չհետևելու համար, մասնավորապես հաճախորդին 12 րոպեից ավել չսպասելու պահանջը չկատարելու համար։ Պահանջի չկատարման պատճառներից է եղել անձնակազմի քիչ թվաքանակը[5]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Slovenská pošta - Subject of activity» (անգլերեն)։ Slovenská pošta։ Վերցված է 2017-08-15
- ↑ «Účtovná závierka 2017» (սլովակերեն)։ Banská Bystrica: Slovenská pošta, a. s.։ 2018-03-22։ Վերցված է 2019-03-06
- ↑ 3,0 3,1 «Slovenská pošta, a.s.» (սլովակերեն)։ finstat.sk։ Վերցված է 2019-03-15
- ↑ «Najväčší zamestnávatelia na Slovensku za rok 2016» (սլովակերեն)։ finstat.sk։ Վերցված է 2019-03-15
- ↑ Daniela Krajanová (2018-01-29)։ «Na pošte sa nemá čakať viac než 12 minút, pošta za to už dostala pokutu» (սլովակերեն)։ Bratislava: Denník N։ Վերցված է 2018-02-01
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (սլովակ.) (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սլովակիայի փոստ կատեգորիայում։ |