Սլովակիայի գյուղական թանգարան
Սլովակիայի գյուղական թանգարան (սլովակ.՝ Múzeum slovenskej dediny), գտնվում է Սլովակիայի հյուսիսային Մարտին քաղաքի ծայրամասում[1]։ Հիմնադրվել է 1960-ական թվականներին Մարտինի սլովակյան ազգային թանգարանի կողմից[2]։ Թանգարանում ներկայացված է հյուսիսարևմտյան Սլովակիայի ավանդական ժողովրդական ճարտարապետությունը՝ բնորոշ 19-րդ դարի և վաղ 20-րդ դարի Սլովակիայի բնակչությանն ու գյուղական համայնքների ավանդական ապրելակերպին։
Սլովակիայի գյուղական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, բացօթյա թանգարան և ազգագրական թանգարան |
Երկիր | Սլովակիա |
Տեղագրություն | Մարտին |
Վայր | Մարտին |
Մասն է | Q111784433? |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 3, 1968 |
Կայք | snm.sk/muzea-snm/muzea-v-martine/muzeum-slovenskej-dediny/muzeum-slovenskej-dediny-uvodna-stranka(սլովակ.) |
15,5 հեկտար տարածքում կան 129 բնակավայր, ֆերմա, տեխնիկական, սոցիալական և կրոնական շինություններ։ Բացի բնակելի շենքերը, կան տնամերձ հողամասեր, պանդոկ, գյուղական խանութ, պարտեզ, հրշեջ կայան, փայտե Վերածննդի զանգակատուն, տարրական դպրոց, ցուցահանդես Romano Drom-ում (Գնչուների ճանապարհորդություն)։ Այս բաց երկնքի տակ գտնվող թանգարանում այցելուները կարող են տեսնել հետաքրքիր տեխնիկական առարկաներ, բուսական (հիմնականում կտավատի) յուղի արտադրությունը, բրդեղենի արտադրությունը, հագուստ գործելու ընթացքը։ Այստեղ գտնվող շինությունները Սլովակիայի տարբեր շրջաններից են՝ Օրավա, Լիպտով, Տուրեց և Կիսուցե-Պոդիավորնիկի։ 22 կառույցներ (հիմնականում գյուղատնտեսական տնամերձեր) կահավորված են և բաց այցելուների համար։ Գյուղատնտեսական ցուցահանդեսները ցույց են տալիս ավանդական բույսերի, ծառերի, համեմունքների, բուժական և հրաշք դեղաբույսերի մշակումը։
Սլովակիայի գյուղական թանգարանում ամեն տարի տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Այս ամբողջ օրվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս կամ վերականգնում են ավանդական մասնագիտությունները, արտադրությունը, ձեռքի աշխատանքները, արարողությունները, ավանդական մաներաները, բանահյուսությունը։ Օրինակ՝ Զատիկը գյուղում, Հրշեջների օրեր, Երեխաների կիրակին, Միխայլի շուկան կամ գյուղական Սուրբ Ծնունդը։
Ծառայություններ այցելուների համար
խմբագրել- Գիդ-տուրեր կամ անհատական այցեր
- Oravska Polhora պանդոկում զովացուցիչներ և սնունդ
- Տարածքների վարձույթ (ընտանեկան կամ գործարար տոնակատարություններ)
- Ամուսնական արարողություններ Ռուդնոյի կաթոլիկ եկեղեցում
- Կաթոլիկ կամ ավետարանական պատարագներ միջոցառումների ընթացքում
- Հուշանվերների խանութ՝ բացիկներ, մասնագիտական հրատարակություններ, ֆոլկ-արտ արտադրանք
- Կրեատիվ սեմինարներ տարրական դպրոցների համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ SNM-MT — Museum of the Slovak Village Martin Արխիվացված 2011-07-17 Wayback Machine, Slovak Museums, Slovakia.
- ↑ Museum of the Slovak Village, Slovak National Museum, Martin, Slovakia.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակիայի գյուղական թանգարան» հոդվածին։ |