Մարտինի սլովակյան ազգային թանգարան

Մարտինի սլովակյան ազգային թանգարան, Սլովակիայի ազգային թանգարանի ազգագրական ուղղությամբ մասնաճյուղը։ Գտնվում է Սլովակիայի Մարտին քաղաքում[1]։

Մարտինի սլովակյան ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան և թանգարան
Երկիր Սլովակիա
ՏեղագրությունՄարտին
ՎայրՄարտին
Մասն էQ111784433?
Հիմնադրվել է1893

Պատմություն խմբագրել

Մարտինի սլովակյան ազգային թանգարանը Սլովակիայի ազգային թանգարանի ամենահին և ամենամեծ աշխատավայրն է։ Թվագրվում է 19-րդ դարավերջին և կապված է Սլովակիայի թանգարանագիտական հասարակության (1893) հիմնադրման հետ[2]։ Թանգարանի հավաքածուի ստեղծման հիմքը, զարգացումը, գործունեությունն ու հավաքագրումը կապված են նրա հիմնադրի՝ Անդրեյ Կմետի և Սլովակիայի պատմության մեջ այլ կարևոր անձանց աշխատանքի հետ։ Հիմնադրման օրվանից թանգարանը ձեռք է բերել ազգային-աշխարհագրական և պատմական բնույթի (ազգագրություն, հնագիտություն, պատմություն, դրամագիտություն, արվեստի պատմություն, արվեստ և քանդակագործություն, արխիվ և գրադարան) հավաքածուներ Սլովակիայի ամբողջ տարածքից, ինչպես նաև արտերկրից։ 1961 թվականին այն միավորվել է Բրատիսլավայում գտնվող Սլովակիայի թանգարանի հետ։

Մասնաճյուղ-թանգարաններ խմբագրել

  • Ազգագրական թանգարան[3][4]
  • Անդրեյ Կմետի թանգարան
  • Սլովակիայի գյուղական թանգարան
  • Կարել Պլիցկայի թանգարան
  • Մարտին Բենկայի թանգարան
  • Սլովակիայում չեխական մշակույթի թանգարան
  • Սլովակիայում Ռոմա մշակույթի թանգարան

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Slovak National Museum in Martin Արխիվացված 2017-09-10 Wayback Machine, Slovak National Museum, Slovakia.
  2. «Slovak National Museum Martin, Slovakia». accommodation.travelslovakia.sk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  3. «Slovak National Museum - Museums in Martin». www.snm-em.sk (սլովակերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.(չաշխատող հղում)
  4. «Slovak National Museum - Ethnographic Museum | turiec.com». www.turiec.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինի սլովակյան ազգային թանգարան» հոդվածին։