Սլովակիայի աշխարհագրություն

Սլովակիա, դեպի ծով ելք չունեցող, գերազանցապես լեռնոտ երկիր Կենտրոնական Եվրոպայում

Գեռլախ սարը հարավից

Սլովակիայի տարածքը 49 035 քառակուսի կիլոմետր է, սահմանների ընդհանուր երկարությունը՝ 1 474 կմ, որից 91 կմ սահմանակից է Ավստրիային, 197 կմ ՝Չեխիային, 676 կմ՝ Հունգարիային, 420 կմ՝ Լեհաստանին, 90 կմ՝ Ուկրաինային[1]։

ՄակերևույթըԽմբագրել

 
Սլովակիայի ռելիեֆը
 
Սլովակիայի օգտակար հանածոների հանքավայրերը

Սլովակյան երկրամակերևույթին բնորոշ է լեռնային բնությունը։ Երկրի հյուսիսի մեծագույն մասով անցնում են Կարպատյան լեռները, ընդ որում՝ Կարպատների ամենաբարձր ճյուղավորումը՝ Տատրաները։ Ցածրադիր վայրերը տարածվում են երկրի հարավարևմտյան մասում՝ Դանուբ գետի երկայնքով, և հարավ–արևելքում։

Սլովակիայի, ինչպես և ամբողջ Կարպատների ամենաբարձր կետը Գեռլախովսկի շտիտ (Gerlachovský štit) սարն է (բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2655 մետր)։

ԿլիմանԽմբագրել

Սլովակիան ունի բարեխառը կլիմա՝ համեմատաբար տաք ամառներով և ցուրտ, մառախլապատ, խոնավ ձմեռներով[2]։

Բնական պաշարներըԽմբագրել

Գորշ ածուխ, փոքր քանակությամբ երկաթի հանքաքար, պղինձ, մանգան, աղի պաշարներ, մշակովի հողեր։ Ընդ որում՝ գյուղատնտեսական հողերը կազմում են 40.1%, մշակովի հողերը՝ 28.9%, արոտավայրերը՝ 10.8%, անտառները՝ 40.2%։

Ջրային պաշարներըԽմբագրել

Սլովակիայի վերականգնվող ջրային պաշարների ընդհանուր ծավալը 50,1 կմ³ է (ըստ 2003 թվականին կատարված գնահատման)[1]։ Երկրի գլխավոր գետերն են Դանուբը, Վագը, Գրոնը։

Բնապահպանական տարածքներըԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Slovakia — CIA World Factbook
  2. Votruba Martin։ «Slovakia's Weather»։ Slovak Studies Program։ University of Pittsburgh։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2010-06-11 

Արտաքին հղումներԽմբագրել