Սլավչո Գեորգիևսկի

ֆուտբոլիստ

Սլավչո Գեորգիևսկի (մակեդոներեն՝ Славчо Георгиевски, մարտի 30, 1980(1980-03-30)[1][2], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Խաղացել է Մակեդոնիայի հավաքականում։

Սլավչո Գեորգիևսկի
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1980(1980-03-30)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 187 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1990-1998 Հարավսլավիա/Հյուսիսային Մակեդոնիա Վարդար

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2000 Հյուսիսային Մակեդոնիա Վարդար 19 (2)
2000-2001 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 22 (6)
2001-2004 Հյուսիսային Մակեդոնիա Վարդար 71 (5)
2004 Ռումինիա ՉՖՌ Կլուժ 7 (0)
2005 Հյուսիսային Մակեդոնիա Սլոգա Յուգոմագնատ 6 (0)
2005 Հյուսիսային Մակեդոնիա Ցեմենտարնիցա 6 (2)
2006 Բուլղարիա Վիխրեն 22 (2)
2007-2008 Բուլղարիա Սլավիա (Սոֆիա) 39 (4)
2008  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Հանչժու Գրինթաուն 6 (0)
2009 Հարավային Կորեա Ուլսան Հյոնդե 25 (2)
2010 Կիպրոսի Հանրապետություն Էթնիկոս (Ախնա) 6 (0)
2010-2012 Ադրբեջան Նեֆտչի (Բաքու) 61 (4)
2012-2015 Ադրբեջան Ինտեր (Բաքու) 52 (2)
Ազգային հավաքական
2003-2011 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 22 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Սլավչոն կարիերան սկսել է «Վարդար» ֆուտբոլային ակումբում, ապա խաղացել է «Մակեդոնիա», «Կլուժ», «Սլոգա Յուգոմագնատ», «Ցեմենտարնիցա» և բուլղարական «Վիխրեն Սանդանսկի» ֆուտբոլային ակումբներում։

2017 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Սոֆիայի «Սլավիա» ֆուտբոլային ակումբի հետ (գումարը կազմել է 50 հազար եվրո)։ 2008 թվականի ձմռանը ակումբը խաղացողին կես տարի ժամկետով վարձավճարով ուղարկել է չինական Սուպերլիգայի «Հանչժոու Գրինթաուն» ֆուտբոլային ակումբ։ 2008 թվականի հունիսին խաղացողը վերադարձել է «Սլավիա»։ 2009 թվականի փետրվարին նա նորից տեղափոխվել է Ասիա, այս անգամ՝ կորեական առաջնության Կ-Լիգայի «Ուլսան Հյոնդե» ֆուտբոլային ակումբ[3]։ Կորեական առաջնությունում իր նորամուտային գոլը խաղացողը խփել է «Սեուլ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում[4]։

2010 թվականի հունվարին Գեորգիևսկին տեղափոխվել է Կիպրոսի «Էթնիկոս» ֆուտբոլային ակումբ, 2010 թվականի հունիսի 9-ին՝ Բաքվի «Նեֆտչի» ֆուտբոլային ակումբ։

Միջզագային կարիերա խմբագրել

2003-2004 թվականներին Մակեդոնիայի հավաքականի կազմում անցկացրել է վեց խաղ։ 2008 թվականի օգոստոսին ազգային հավաքականի մարզիչ Սրեչկո Կատանեցը խաղացողին հրավիրել է մասնակցելու Շոտլանդիայի հավաքականի դեմ ընտրական խաղին։ Գեորգիևսկին խաղադաշտում անցկացրել է 90 րոպե, իսկ Մակեդոնիայի հավաքականը հաղթել է 1։0 հաշվով։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել