Սլավա Սարգսյան (մարզական մեկնաբան)

հայ սպորտային մեկնաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սլավա Սարգսյան (այլ կիրառումներ)

Սլավա Գևորգի Սարգսյան (հունվարի 1, 1948(1948-01-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սպորտային մեկնաբան։ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2021)։

Սլավա Գևորգի Սարգսյան
Ծնվել էհունվարի 1, 1948(1948-01-01) (76 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1986)
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Սլավա Սարգսյանը ծնվել է 1948 թվականին Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի թիվ 79 միջնակարգ դպրոցում։ 1972 թվականից մեկնաբանել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի խաղերը։ 1975 թվականին տեղափոխվել է Երևան։ 1986 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը` ֆուտբոլի մարզիչի մասնագիտությամբ։ 1975-1986 թվականներին եղել է Հայաստանի ֆուտբոլի հանրապետական դպրոցի մարզիչ, 1986-1992 թվականներին` Սպորտկոմիտեի ֆուտբոլի բաժնի պետի տեղակալ, 1992-1995 թվականներին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ։ 1995 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես մարզական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Միաժամանակ մեկնաբանում է տարբեր մարզաձևերի համաշխարհային, հանրապետական, օլիմպիական և այլ առաջնություններ[1]։

Անդամակցություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող, 1998
  • ՀՀ նախագահի շնորհակալագիր, 2000
  • ՀԱՕԿ բարձրագույն ոսկե շքանշան, 2008
  • «Լավագույն մարզական մեկնաբան» մրցանակ, 2009
  • Մովսես Խորենացու մեդալ, 2011
  • Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 2021[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Սլավա Սարգսյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.