Բոհդան Սլամա (մայիսի 29, 1967(1967-05-29)[3][4][5][…], Օպավա, Հյուսիսծովյան երկրամաս, Չեխոսլովակիա[4][5][2]), չեխ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, երաժշտական արվեստի ակադեմիայի ռեժիսուրայի ֆակուլտետի դասախոս։ Երկու անգամ արժանացել է «Չեխական առյուծ մրցանակի»։

Բոհդան Սլամա
Bohdan Sláma
Ծնվել էմայիսի 29, 1967 (57 տարեկան)
ԾննդավայրՕպավա Չեխիա
ԿրթությունFaculty of Civil Engineering of the CTU?[1] և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց[1][2]
Քաղաքացիություն Չեխիա
Ազգությունչեխ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, համալսարանի դասախոս, դերասան, ուսուցիչ և ռեժիսոր
IMDbID 0805246

Կենսագրություն

խմբագրել

Բոհդան Սլաման ծնվել է 1967 թվականին Օպավայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է տեխնիկական համալսարան՝ խուսափելով զինվորական ծառայությունից։ Հետաքրքրվել է կարճամետրաժ ֆիլմերով և ընկերոջ հետ սկսել է նկարահանել ֆիլմեր։ 1997 թվականին ընդունվել է Պրահայի կատարողական արվեստի ակադեմիա[6]։

Ուսմանը զուգահեռ նկարահանել է«Եդեմի պարտեզը» կարճամետրաժ ֆիլմը, որն արժանացել է ուսանողական փառատոների մի շարք մրցանակների։ Նրա ավարտական «Սպիտակ ակացիաներ» 60 րոպե տևողությամբ ֆիլմը Չեխիայում կոմերցիոն մեծ հաջողություն է ունեցել[7]։

2001 թվականին նկարահանել է «Վայրի մեղուները» ֆիլմը, որը մրցանակների է արժանացել Ռոտերդամի, Վարշավայի, Քոթբուսի, Սան Ֆրանցիսկոյի և այլ միջազգային կինոփառատոներում։ «Երջանկության պես մի բան» ֆիլմը գլխավոր մրցանակների է արժանացել Սան Սեբաստիանում և վաճառվել ավելի քան 25 երկրների[8]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Ֆիլմ Բնօրինակ անվանում Տարի
Վայրի մեղուները Divoké včely 2001
Երջանկության պես մի բան Štěst 2005
Գյուղական ուսուցիչը Venkovský učitel 2008
Չորս արև Čtyři slunce 2012

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Иное кино
  7. Ciné-club de Caen
  8. «Բոհդան Սլամայի մասին «Ոսկե ծիրանի» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոհդան Սլամա» հոդվածին։