Սիփան Հակոբյան

օպերային երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիփան Հակոբյան (Օլահ) (հունիսի 4, 1990(1990-06-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր։

Սիփան Հակոբյան
Ծնվել էհունիսի 4, 1990(1990-06-04) (34 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգիչ, դաշնակահար և դիրիժոր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երաժշտության թագավորական ակադեմիա

Կենսագրություն

խմբագրել

Սիփան Հակոբյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 4-ին Երևանում։ 2007 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի վոկալ-տեսական բաժինը (դասատու՝ Լ. Ստեփանյան), 2013 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիա դիրիժորության (Դ. Ղազարյանի դասարան) բաժիը, ապա՝ մագիստրատուրան։ 2012-2014 թվականներին սովորել Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի վոկալ (Ֆ. Դոգհանի դասարան) բաժնում։

2007-2010 թվականներին եղել է Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի վոկալ քառյակի երգիչ և խմբավար, 2011-2013 թվականներին՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ երգչախմբի երգիչ, 2011-2017 թվականներին՝ Սբ Սարգիս եկեղեցու երգչախմբի դիրիժոր (նաև՝ սարկավագ), 2013-2016 թվականներին՝ Լոնդոնի Թեքեյան մշակութային միության գեղարվեստական ղեկավար[1]։

2013 թվականին Լոնդոնում հիմնադրել է «Քլինգեն» (նախապես՝ «Կոմիտաս») երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է. 30-ից ավելի համերգներով հանդես է եկել մի շարք ճանաչված համերգասրահներում, եկեղեցիներում և այլուր՝ տարածելով հայկական երաժշտությունը։

Մենահամերգներով շրջագայել է Հայաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Մալթայում և այլ երկրներում։

2012թվականին՝ Անգլիայում, 2013 թվականին Հայաստանում ղեկավարել է Գ. Հենդելի «Մեսսիա» և Յ. Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիաների խմբերգային հատվածները։ Հանդես է եկել Ա. Տիգրանյանի «Անուշ», Գ. Հենդելի «Ռոդելինդա» օպերաներում։

2018 թվականին Մալթայում ղեկավարել է երգչախումբ, որին երկացանկում ընդգրկված էին Կոմիտասի խմբերգերից։

2007 թվականին արժանացել է Հանրապետական մշակութային փառատոնի 1-ին մրցանակի և ոսկե մեդալի։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։