Սիրիլ Դեսկուր

ֆրանսիացի դերասան

Սիրիլ Դեկսուր ( ֆր.՝ Cyril Descours, հուլիսի 15, 1983(1983-07-15)[1], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։

Սիրիլ Դեսկուր
Ծնվել է15.07.1983
ԾննդավայրԳերմանիա, Մայնի Ֆրանկֆուրտ
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Գերմանիա
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
Ակտիվ շրջան2000թ․-մինչ օրս

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 15֊ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Փոքրուց սիրել է թատրոնը։ 1999 թվականից երեք տարի սովորել է Փարիզի «Cours Florent» մասնավոր դպրոցում, որտեղ երեխաները, սկսած յոթ տարեկանից, ուսանում են դերասանության վարպետություն։ Հանդիսանում է «Չկա Աստված» (ֆր․՝ Pas de Dieux) թատերական ընկերության անդամ։ Ունի գիտական աստիճան թարգմանության ոլորտում։

Նրա առաջին դերասանական աշխատանքը եղավ Ժան Ժիրոդուի «Տրոյական պատերազմ չի լինելու»(ֆր․՝ La guerre de Troie n’aura pas lieu) պիեսում և Ժերոմ Սալեի «Գոհաբանության օր» (ֆր.՝ Le Jour De Grace) կարճամետրաժ ֆիլմերը[2]։ Հեռուստատեսությունում նրա առաջին աշխատանքը եղավ դերը «Արևածագի որդիները» (ֆր․՝ L'Enfant de l'aube) սերիալում, որը ցուցադրվեց TF1 հեռուստատեսությամբ, որի ունկնդիրների թիվը հասավ 10.1 միլիոնի[3]։

Սիրիլ Դեսկուրը ունի սև գոտի կարատեում։ Զբաղվում է լողով, անվաչմուշկներով, հետաքրքրված է սնոուբորդով և ձիասպորտով։ Սիրիլի մայրը գերմանացի է, հայրը՝ ֆրանսիացի։ Դերասանի մայրենի լեզուն գերմաներենն է, նա նաև ազատ խոսում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, կարող է հաղորդակցվել իտալերեն և իսպաներեն լեզուներով[4]։

Էմմա Ուոթսոնի հետ նկարահանվել է «Trésor Midnight Rose» օծանելիքի գովազդում[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2011-La ligne droite
  • 2009-Une petite zone de turbulences
  • 2009-Complices
  • 2009-La reine et le cardinal
  • 2008-Silence! On voudrait bien s'aimer
  • 2008-Troubles Sens
  • 2008-John Adams
  • 2008-Sa raison d'être
  • 2007-Rilke et Rodin, une rencontre
  • 2007-L'affaire Christian Ranucci: Le combat d'une mère
  • 2006-Vive la bombe!
  • 2006-Französisch für Anfänger
  • 2006-Paris, je t'aime
  • 2005-Joseph
  • 2005-Clara Sheller
  • 2004-Les Montana
  • 2004-L'enfant de l'aube
  • 2001-Clément
  • 2000-Le jour de grâce

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Le jour de grâce (2000)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  3. «TOP 100 DES AUDIENCES». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  4. «Cyril Descours». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  5. «Emma Watson :Trésor Midnight Rose - Lancôme». Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել